Դոմինիկյան Հանրապետության արեւելքում երկու ավտոբուսների բախումից առնվազն 11 մարդ է մահացել, ավելի քան 70 մարդ տուժել է, հաղորդում է Associated Press-ը՝ վկայակոչելով երկրի իշխանություններին:
Ավտոբուսները տեղափոխում էին զբոսաշրջային հանգստավայրերի աշխատակիցներին: Իշխանությունների ներկայացուցչի խոսքով, զոհերի թիվը կարող է աճել, «որովհետեւ մենք բազմաթիվ վիրավորներ ունենք տարբեր հիվանդանոցներում, որոնցից մի քանիսի վիճակը ծանր է»:
Իշխանությունները պարզում են տեղի ունեցածի պատճառները: Նախնական վարկածի համաձայն, ավտոբուսներից մեկի առջեւի անիվներից մեկը պայթել է, որի հետեւանքով ավտոբուսը հայտնվել է հանդիպակաց գոտում, որտեղ էլ տեղի է ունեցել բախումը, հաղորդում է Gazeta-ն: