News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Կանադայի կառավարությունը հայտարարել է, որ ՄԱԿ փախստականների հարցերով Գերագույն հանձնակատարին 75 մլն դոլար է ուղարկելու, հայտնում է Associated Press-ը։

Միեւնույն ժամանակ ՄԱԿ փախստականների հարցերով գործակալությանը 7.5 մլն դոլար կտրամադրվի Կանադայում առաջիկա ամիսներին սիրիացի 1000 փախստականի տեղակայելու համար, փոխանցում է Gazeta-ն։

Կանադացի նախարարներից մեկի խոսքով՝ այս միջոցները կօգնեն թեթեւացնել փախստականների խնդիրները։ «Մենք գիտենք, որ սիրիացի փախստականները չունեն ուտելիք, պարտքեր են վերցնում ամենօրյա կարիքները հոգալու համար, ինչպես նաեւ ամեն օր ռիսկի են դիմում՝ փորձելով լքել Սիրիայի տարածքը»,- նշել է նա։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ