News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Ռուս քաղաքական գործիչ Բորիս Նեմցովի սպանության գործով հետաքննությունը հրաժարվել է հարցաքննել ՌԴ ՆԳՆ ներքին զորքերի գլխավոր հրամանատար Վիկտոր Զոլոտովին, հայտնում է «Մոսկվա» գործակալությունը՝ վկայակոչելով իրավիճակին ծանոթ իր աղբյուրները։

«Հետաքննությունը մերժել է Վ. Զոլոտովին հարցաքննելու փաստաբանների միջնորդությունը»,- ասել է աղբյուրը։

Հաղորդվում էր, որ փաստաբան Վադիմ Պրոխորովը, որը ներկայացնում է Բորիս Նեմցովի ժառանգների շահերը, խնդրել է հարցաքննել ՌԴ ՆԳՆ ներքին զորքերի գլխավոր հրամանատար Վիկտոր Զոլոտովին։ Նրա խոսքով՝ հենց ՆԳՆ ներքին զորքերի կառույցին է պատկանում «Հյուսիս» գումարտակը, որի շարքերում է եղել սպանության կասկածյալ Զաուր Դադաեւը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ