News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

ՌԴ Նովոսիբիրսկի քննիչները հետաքննում են պայթյունի պատճառները, որը որոտացել է փողոցում կանգնած մեքենայում, եւ որի հետեւանքով մահացել են օրենսդիր ժողովի պատգամավոր Օքսանա Բոբրովսկայան եւ նրա ամուսինը: Քննվում են ողբերգության բոլոր վարկածները: Իրավապահները չեն բացառում, որ պատգամավոր կնոջ ամուսինը կարող էր պայթուցիկ գործի դնել խանդի պատճառով:

Քննությունը պարզել է պայթուցիկ սարքի տեսակը: Ըստ այդմ, խոսքը F-1 նռնակի մասին է, հաղորդում է «Ինտերֆաքսը»:

«Մեքենայի սրահում նռնակ է պայթել: Մենք դեռ չենք հաստատում, որ մահացած կնոջ ամուսինը նախկին կամ ներկա զինծառայող է: Ամենայն հավանականությամբ, այդ պահին նա գործազուրկ է եղել»,-ասել են Քննչական կոմիտեի տարածաշրջանային բաժանմունքից:

Toyota RAV-4 մեքենայի սրահից նռնակի բեկորներ են հայտնաբերվել: Դեպքը տեղի է ունեցել նոյեմբերի 26-ին Նովոսիբիսկի Օկտյաբրսկի շրջանում, Տատյանա Սնեժինայի փողոցում: Ոստիկանության տվյալներով, մարմինները եղել են մեքենայի հետեւից նստարանին:

Հարուցվել է քրեական գործ երկու հոդվածով՝ «երկու անձի սպանություն» եւ «պայթուցիկը սարքերի ապօրինի ձեռք բերելը, պահելը, փոխանցելը եւ կրելը»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բելառուսում ձերբակալել են «ազատության» թեմայով բանաստեղծություններ գրող տղամարդու
Ուժայինները հրաժարվել են ձերբակալվածի ստեղծագործություններից հատվածներ մեջբերել, քանի որ դրանք «ատելություն ու վիրավորանք են հրահրում»...
Սանկտ Պետերբուրգի քոլեջում ուսուցիչը դասի ժամանակ կրակ է բացել դատարկ փամփուշտներով
Ուսուցիչը որոշել է իմպրովիզ անել և կրակ է բացել դատարկ փամփուշտներով: Աշակերտները վախեցել են և թաքնվել...
Փարիզում Իրանի հյուպատոսություն պայթուցիկներով ներխուժած տղամարդը բերման է ենթարկվել. ԶԼՄ-ներ
Հեռուստաալիքի տվյալներով՝ իրավախախտին հարցաքննում են BRI Հատուկ քննչական և արագ արձագանքման բրիգադի աշխատակիցները...
Դավիթ Տոնոյանի գործը չի ունեցել իրավական որևէ հիմք. Այս ամենը քաղաքական ուղիղ հրահանգի արդյունք է. փաստաբաններ
Արդեն 2 տարի և 7 ամիս է, ինչ կալանավորված է ՀՀ պաշտպանության նախկին…
Անհայտ անձը սպառնում է պայթեցնել Փարիզում Իրանի հյուպատոսությունը. լրատվամիջոց
Դրա տեղեկություններով՝ ոստիկանները փակել են մետրոյի վեցերորդ գիծը և շրջափակել շենքի շրջակայքը...
Արայիկ Հարությունյանի՝ «Մոշիկ» մականունով հայտնի խորհրդականը՝ ծեծկռտուքի մասնակից. 24news.am
Արայիկ Հարությունյանի օգնականն ու ընկերը եղել են ալկոհոլ օգտագործած վիճակում և իրենց պահել են ոչ պատշաճ…
Ամենաշատ