News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը Մոսկվա իր այցի ժամանակ քննարկել է Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցները հանելու հարցը: Այս մասին RTL ռադիոկայանին տված հարցազրույցում հայտարարել է Ֆրանսիայի ԱԳ նախարար Լորան Ֆաբիուսը:

Նրա խոսքով, մինսկյան պայմանավորվածությունների պայմանների կատարումը մնում է ուժի մեջ, հաղորդում է Gazeta-ն:

Ավելի վաղ Ֆրանսուա Օլանդը ասուլիսի ժամանակ հայտարարել էր, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ պայմանավորվել է տեղեկություններ փոխանակել Ուկրաինայում տիրող իրավիճակի մասին: Օլանդը նշել է, որ պետք է ձեռնարկել բոլոր միջոցառումները, որոնք նախատեսված են մինսկյան պայմանավորվածություններով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ