Երեւանի Կիեւյան կամրջից նախօրեին նետված կնոջ դեպքի առթիվ քննություն է ընթանում: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից:
Նրանց փոխանցմամբ` կնոջ ինքնությունը պարզվել է, նա 31 տարեկան է:
«Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Մահվան հանգամանքները պարզվում են»,- ասացին ՔԿ-ից:
Հիշեցնենք, որ դեպքը տեղի էր ունեցել նոյեմբերի 26-ին երեկոյան 22:40-ի սահմաններում: Ականատեսների պատմելով` կինը հանել է կոշիկներն ու նետվել կամրջից: