News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Հոլանդիայի Էնսհեդե քաղաքում, Գերմանիայի հետ սահմանի մոտ, միգրանտների համար կառուցվող կենտրոնի շինարարները խոզի գլուխներ են հայտնաբերել, հաղորդում է Tubantia-ն:

Պարբերականի տվյալներով, խոզի 9 գլուխներ են եղել կառուցվող կենտրոնի ցանկապատի վրա, եւս 4-ը՝ գետնին, իսկ մեկը՝ լուսացույցի վրա: Նույն տեղում հայտնաբերվել է նաեւ արյունով փաթեթ: Իրավապահների տվյալներով, հենց դրանով են չարագործները բերել խոզի գլուխները:

Ոստիկանների խոսքով, իրավախախտների գործողությունները սպառնալիք չեն եղել որեւէ մեկի համար, սակայն շրջակա միջավայրի դեմ ուղղված հանցագործություն են համարվում:

Ոստիկանները հակված չեն տեղի ունեցածն ուղղակիորեն կապել միգրանտների նկատմամբ ատելության հետ, հաղորդում է Lenta-ն:

Այդուհանդերձ, Twitter-ում տարածվել են լուսանկարները հետեւյալ գրությամբ. «Եթե ժողովրդավարությունը չի աշխատում, մարդիկ չար ու վճռական են դառնում»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ