News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ամերիկյան Թենեսի նահանգի բնակիչ Օդրի Մարտինը Ռոքքի Թոփ քաղաքում «Կտակարանի կյանք» (Covenant Life Church)  կրոնական համայնքից որպես թեյավճար 1.4 հազար դոլար է ստացել: Այս մասին հայտնել է UPI-ն:

Կինը, որը մենակ երեք երեխաների է դաստիարակում, մոտավորապես չորս ամիս է, ինչ պիցցայի առաքիչ է աշխատում Domino ընկերությունում: Կիրակի, նոյեմբերի 22-ին, նա եկեղեցի է բերել տասը պիցցա, որից հետո հոգեւորական Թոնի Մաքաֆին նրան հրավիրել է բեմ բարձրանալ: Հոգեւորականը խնդրել է, որ հավատացյալները շնորհակալություն հայտնեն Մարտինին «լավ թեյավճարով» ու եկեղեցում գտնվողները հերթով մոտեցել են բեմին ու փող տվել կնոջը:

«Ահա 1.4 հազար դոլար: Մենք պարզապես ուզում էինք, որ դուք իմանաք, որ մենք գնահատում ենք ձեզ»,- ասել է Մաքաֆին՝ դիմելով կնոջը, հայտնում է Lenta-ն:

Ստանալով փողը՝ Մարտինը սկսել է արտասվել: Ավելի ուշ կինը խոստովանել է, որ այդ գումարը շատ տեղին էր, քանի որ վերջերս կորցրել էր իր բնակարանը ու չգիտեր, թե որտեղ է Սուրբ ծնունդը դիմավորելու իր երեխաների հետ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ