News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը այցելել է Քենիայի մայրաքաղաք Նայրոբիի աղքատ ծայրամասերը ու քննադատել հարուստներին, որոնք անտարբեր են աղքատների տառապանքների նկատմամբ:

Հազարավոր մարդիկ են հավաքվել փողոցներում, որպեսզի տեսնեն Հռոմի պապին, որը ավտոմեքենայով եկել էր Նայրոբիի ամենաաղքատ թաղամասերից մեկը:

Պապի խոսքով, նրանք, ովքեր հասել են իշխանության ու հարստության, եսասիրաբար քամուն են տալիս իրենց գումարները, մինչ բնակչության մեծամասնությունը ստիպված է ապրել կեղտոտ ու լքված ծայրմասերում, հայտնում է BBC-ի Ռուսական ծառայությունը:

«Ես այստեղ եմ, որովհետեւ ուզում եմ, որ դուք իմանաք, որ ես անտարբեր չեմ ձեր ուրախությունների ու հույսերի, ձեր դժվարությունների ու վշտերի նկատմամբ»,- ասել է Պապը՝ ելույթ ունենալով տեղի կաթոլիկ տաճարի հավատացյալների առաջ:

Քանգեմի թաղամասում մոտավորապես 100 հազար մարդ է ապրում, որոնց մեծ մասը՝ կոյուղի չունեցող խրճիթներում: Նրանցից մոտավորապես 20 հազարը կաթոլիկներ են:

Նախօրեին հազարավոր քենիացիներ էին եկել Հռոմի պապի մատուցած ժամերգությանը՝ Նայրոբիի համալսարանական ճամբարում:

Քենիան Հռոմի պապի առաջին հանգրվանն էր ՝ Աֆրիկայում նրա եռօրյա ուղեւորության ընթացքում: Նա մտադիր է այցելել նաեւ Ուգանդան ու Կենտրոնական աֆրիկյան հանրապետությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հարցմանը մասնակցած հոգեւորականների երկու երրորդը կարծում է, որ Բրիտանիան այլևս քրիստոնյա երկիր չէ
64%-ից ավելին ասել է, որ երկիրը կարելի է անվանել քրիստոնյա, բայց...
Անգլիկան եկեղեցին կարող է անցնել Աստծո համար գենդերային չեզոք տերմինների
Եկեղեցին հայտնել է, որ գարնանն այդ հարցով հատուկ հանձնաժողով կստեղծի․․․
Հնդկաստանում քահանան ձերբակալվել է մոտ 100 հոգու «քրիստոնեություն ընդունելու» համար «գայթակղելու» պատճառով
Տեղի ոստիկանությունը հայտնել է, որ 43-ամյա քահանա Պաուլուս Մասիհը Սուրբ Ծննդյան նախօրեին փորձել է կրոնափոխ դարձնել մոտ 100 մարդու․․․
ԱՄԷ-ում ավելի քան 1400 տարի առաջ կառուցված քրիստոնեական վանք է հայտնաբերվել
Սա տարածաշրջանում հայտնաբերված երկրորդ վանքն է, եւս մեկը հայտնաբերվել է 1990 թվականին․․․
Քրիստոնյա Եկեղեցիները Հռոմում քննարկել են Սուրբ Զատիկը նույն օրը նշելու հարցը
Երկխոսության և խաղաղության համար աղոթքի հավաք...
Այսօր հայ առաքելական եկեղեցին նշում է Խաչվերացը
Հայաստանյայց Եկեղեցում Խաչվերացը տոնում են սեպտեմբերի 11-17-ն ընկած ժամանակահատվածում հանդիպող կիրակի օրը…
Ամենաշատ