News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Առաջիկա ձմեռը կլինի տաք: Այս մասին այսօր` նոյեմբերի 26-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ՏԿԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերեւութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը` նշելով, որ Հայաստանում դեկտեմբերին օդի միջին ջերմաստիճանը նորմայից մեկ աստիճանով բարձր կլինի, հունվարին այն նույնպես բարձր կլինի մեկ աստիճանով, իսկ Շիրակում եւ Արարատյան դաշտում` մինչեւ երկու աստիճանով: Փետրվարին նույնպես օդի ջերմաստիճանը նորմայից բարձր կլինի մեկ աստիճանով, Շիրակում եւ Արարատյան դաշտում` կրկին մինչեւ երկու աստիճանով:

«Տեղումների քանակը դեկտեմբերին, հունվարին ու փետրվարին նորմայից ավելի կլինեն: Դեկտեմբերին Շիրակում, Կոտայքում, Արագածոտնի եւ Վայոց ձորի լեռնային շրջաններում ամսվա առաջին կեսին օդի ջերմաստիճանը կտատանվի +4+7 աստիճանի սահմաններում, իսկ ամսվա երկրորդ կեսին արդեն գիշերվա ժամերին սպասվում է օդի ջերմաստիճանի անկում մինչեւ -17-23 աստիճան: Լոռիում առաջին տասնօրյակում կլինի +10-14, իսկ ամսվա երկրորդ կեսին ջերմաստիճանը կնվազի -15-20, Տավուշում ամսվա առաջին կեսին ջերմաստիճանը կլինի +12+15 աստիճան, ամսվա երկրորդ կեսին` -10-15 աստիճան ցուրտ կգրանցվի, Սյունիքի մարզում ամսվա առաջին կեսին կլինի +10+15, ամսվա երկրորդ կեսին կլինի -7-12 աստիճան ցուրտ, Արարատյան դաշտում, Վայոց ձորի նախալեռնային գոտում կդիտվի 8-10 աստիճան տաքություն, ամսվա երկրորդ կեսին` գիշերային ժամերին կդիտվի 12-15 աստիճան ցուրտ, մայրաքաղաքում ամսվա առաջին կեսին կդիտվի 8-10 աստիճան, իսկ ամսվա երկրորդ կեսին գիշերը կդիտվի -12-15 աստիճան  ցուրտ»,-ասաց Գագիկ Սուրենյանը:

Գագիկ Սուրենյանը նշեց, որ առավել ցուրտ դեկտեմբերներ են գրանցվել 1932, 1933, 1948, 1951, 1982, 1984, 1987, 2002 թ-ին, երբ օդի միջին ջերմաստիճանը Արարատյան դաշտավայրում եւ մայրաքաղաքում եղել է -22-25 աստիճանի սահմանում, իսկ դարի ամենացուրտ դեկտեմբերը եղել է 2002թ.-ին, երբ  դեկտեմբերի 28-ին օդի ջերմաստիճանը Արարատյան դաշտում նվազեց մինչեւ -32 աստիճան:

«Տաք ձմեռ ասելով նկատի չունենք, որ գրանցվելու է գարնանային ջերմաստիճան, հորդորում ենք այգեթաղ անել, որովհետեւ մենք ստույգ չենք կարող տեսնել, թե հունվարին ինչ կլինի»,-ասաց նա:

Գագիկ Սուրենյանի խոսքով, մեկ տարվա ընթացքում ունեցել ենք չորս օդերեւութաբանական ռեկորդ` եղել է տաք ձմեռ, շատ շոգ ամառ, աննախադեպ խոնավ հոկտեմբեր եւ Վանաձորում քամու պոռթկում` 40մ/վ արագությամբ:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եղանակը Հայաստանում
Հայաստանի տարածքում ապրիլի 25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ...
Չեխիայում 30 աստիճան շոգից հետո սառնամանիքը վերադարձել է
Ցրտահարությունը, ըստ նախնական տվյալների, ոչնչացրել է խաղողի ապագա բերքի մոտ 40%-ը
Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա․ առաջիկա օրերի եղանակի տեսությունը
Ապրիլի 19-21-ի ցերեկը, 22-ին՝ գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ…
ԱՄԷ-ում գրանցվել է ամենաշատ տեղումները վերջին 75 տարվա ընթացքում
Կենտրոնի տվյալներով՝ Աբու Դաբի էմիրության արևելքում գտնվող Ալ Այն քաղաքում, որտեղ տեղակայված է ԱՄԷ-ի...
Աֆղանստանում սեզոնային անձրևների հետևանքով առաջացած ուժեղ ջրհեղեղի հետևանքով 30-ից ավելի մարդ է զոհվել
Նա հավելել է, որ մասնակի կամ ամբողջությամբ ավերվել է ավելի քան 600 տուն, ոչնչացել  է մոտ 200 գլուխ անասուն
Եղանակը Հայաստանում
Ապրիլի 12-ին հանրապետության առանձին վայրերում գիշերային ժամերին սպասվում են անձրեւներ...
Ամենաշատ