News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Նոյեմբերին Հայաստանի տարածքում անոմալ երեւույթներ չեն գրանցվել, օդի ջերմաստիճանը նորմայից մի փոքր ցածր է եղել` հատկապես Արարատյան դաշտում, տեղումների քանակը նորմայի սահմանում է եղել: Այս մասին այսօր` նոյեմբերի 26-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ՏԿԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերեւութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը: Նրա խոսքով, մինչեւ նոյեմբերի 29-ի առավոտյան հանրապետությունում կգերակշռի առանց տեղումների եղանակ, իսկ նոյեմբերի 29-ի երկրորդ կեսից Հայաստանը կգտնվի ցուրտ ցիկլոնի ազդեցության գոտում եւ կսկսվեն տեղումներ: Նոյեմբերի 30-ին տեղումները կդադարեն, դեկտեմբերի մեկին առանց տեղումների եղանակ կդիտվի: Օդի ջերմային ֆոնում առաջիկա հինգ օրերին էական տատնումներ չեն սպասվում: Առաջիկա հինգ օրերի ընթացքում ձյան տեսքով տեղումներ չեն կանխատեսվում:

Գագիկ Սուրենյանը նշեց, որ վերջին երեք օրերին Լոռիում, Տավուշում եւ Սյունիքի լեռնային հովտում բարձր ջերմային ֆոն է գրանցվել: Վերջին երեք օրերին Իջեւանում, Բագրատաշենում, Դիլիջանում եւ Կապանում օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին բարձրացել է մինչեւ +22 աստիճան, Լոռիում նոյեմբերի 12-14-ին գրանցվել է փոթորկային քամի, որը զգալի վնաս հասցրեց Հայաստանի տնտեսությանը: Նա նշեց, որ քամու առավելագույն արագությունը գրանցվեց Վանաձորում` 40 մ/վ արագություն, Երեւանում մինչեւ 28 մ/վ արագություն:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եղանակը Հայաստանում
Հայաստանի տարածքում ապրիլի 25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ...
Չեխիայում 30 աստիճան շոգից հետո սառնամանիքը վերադարձել է
Ցրտահարությունը, ըստ նախնական տվյալների, ոչնչացրել է խաղողի ապագա բերքի մոտ 40%-ը
Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա․ առաջիկա օրերի եղանակի տեսությունը
Ապրիլի 19-21-ի ցերեկը, 22-ին՝ գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ…
ԱՄԷ-ում գրանցվել է ամենաշատ տեղումները վերջին 75 տարվա ընթացքում
Կենտրոնի տվյալներով՝ Աբու Դաբի էմիրության արևելքում գտնվող Ալ Այն քաղաքում, որտեղ տեղակայված է ԱՄԷ-ի...
Աֆղանստանում սեզոնային անձրևների հետևանքով առաջացած ուժեղ ջրհեղեղի հետևանքով 30-ից ավելի մարդ է զոհվել
Նա հավելել է, որ մասնակի կամ ամբողջությամբ ավերվել է ավելի քան 600 տուն, ոչնչացել  է մոտ 200 գլուխ անասուն
Եղանակը Հայաստանում
Ապրիլի 12-ին հանրապետության առանձին վայրերում գիշերային ժամերին սպասվում են անձրեւներ...
Ամենաշատ