News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Երեւանում վնասազերծված զինված խմբի ղեկավար Արթուր Վարդանյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանքն ընտրելու միջնորդությունը կքննարկվի նոյեմբերի 27-ին։ Այս մասին նոյեմբերի 27-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասել է փաստաբան Լեւոն Բաղդասարյանը, որը ներկայացնում է Արթուր Վարդանյանի շահերը։

Փաստաբանի խոսքով՝ նախաքննության ընթացքում տեղեկություններ տարածել այն մասին, թե Արթուր Վարդանյանը պատրաստվում էր Հայաստանում ահաբեկչություն իրականացնել, ոչ միայն անընդունելի է, այլ նաեւ հակասում է անմեղության կանխավարկածին։ «Վստահ եմ, որ նախաքննությունը կընթանա օբյեկտիվ, կտրվեն շատ հարցերի պատասխաններ։ Նախքան այդ ես խնդրում եմ զերծ մնալ անցանկալի գնահատականներից։ Արթուրը որեւէ կուսակցության անդամ չի եղել։ Նրա միակ կուսակցությունը Հայաստանն է, իսկ այդ կուսակցության անդամները՝ հայերը»,- ասել է փաստաբանը։ Նա նշել է, որ հանդիպել է Վարդանյանի հետ, վերջինս չի ընդունում իր մեղքը։ Լեւոն Բաղդասարյանը նաեւ նշեց, որ մեղադրանքը ներկայացվել է երեկ։ Նրա կարծիքով նախաքննությունը կշարունակվի  մի քանի ամիս։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 25-ին Երեւանում հայտնաբերվել եւ վնասազերծվել էր զինված խումբ, որի կազմում եղել է առնվազն 20 մարդ, որոնք ծանր եւ հատկապես ծանր հանցագործություններ էին պլանավորում։ Նրանց վարձակալած տանը մի ամբողջ զինանոց էր հայտնաբերվել։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Զինված խմբի «պարագլուխ» Արթուր Վարդանյանը դատի է տվել Էդուարդ Շարմազանովին
Վարդանյանը պահանջում է դատարանից՝ պարտավորեցնել պատասխանողին ներողություն խնդրել և հրապարակայնորեն հերքել...
«Զինված խմբի» «պարագլուխ» Արթուր Վարդանյանն ազատ արձակվեց դատարանի դահլիճից (ֆոտո)
1 մլն դրամ գրավի դիմաց...
Միջնորդեցին գրավի դիմաց ազատ արձակել «Զինված խմբի» «պարագլխին». դատարանը հեռացավ որոշում կայացնելու
Գործով շուրջ երկու տասնյակ ամբաստանյալներից միայն Վարդանյանն է ներկայումս գտնվում կալանքի տակ...
Վերսկսվեց չորս տարի շարունակ քննվող «Զինված խմբի» գործի քննությունը (ֆոտո)
4 տարի շարունակ քննվող «Զինված խմբի» երկու տասնյակ անդամների գործը պետք է քննվի նորից...
«Զինված խմբի» գործը կքննի դատավոր Մեսրոպ Մակյանը
4 տարի շարունակ քննվող «Զինված խմբի» երկու տասնյակ անդամների գործը պետք է քննվի նորից...
Պաշտպանը պահանջում է Հայրիկյանի և Բաբուխանյանի անձնական երաշխավորությամբ ազատ արձակել Արթուր Վարդանյանին
Արթուր Վարդանյանի խափանման միջոցի հարցով նրա պաշտպան Լևոն Բաղդասարյանը օրերս վերաքննիչ բողոք է ներկայացրել...
Ամենաշատ