News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Հայ-լիբանանյան ռազմական համագործակցության շրջանակներում նոյեմբերի 25-28-ին Լիբանանում գտնվող ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչության պետ Լեւոն Այվազյանը իր հանդիպումների ժամանակ քննարկել է ռազմական ոլորտի համագործակցության հեռանկարները:

ՊՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ այցի ընթացքում Լ.Այվազյանին ընդունել են Լիբանանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ Վալիդ Սալմենը, ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ, բրիգադի գեներալ Մանուել Քիրեջյանը եւ այլ բարձրաստիճան պաշտոնատար անձինք:

Հանդիպումների ընթացքում քննարկվել են Հայաստանի Հանրապետության եւ Լիբանանի Հանրապետության զինված ուժերի միջեւ համագործակցության զարգացմանը եւ խորացմանը, տարածաշրջանում տիրող իրավիճակին վերաբերող եւ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:

Լիբանանյան կողմի հետ կայացած քննարկումների արդյունքում համաձայնեցվել եւ ստորագրվել է Հայաստանի Հանրապետության եւ Լիբանանի Հանրապետության զինված ուժերի միջեւ ռազմական համագործակցության 2016 թվականի ծրագիրը:

Այցի ընթացքում ՀՀ ՊՆ պատվիրակությունը այցելել է նաեւ Լիբանանի ռազմաօդային ուժերի, հատուկ նշանակության եւ այլ ստորաբաժանումներ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ