News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հայաստանում մի շարք հանցագործությունների կազմակերպման մեջ մեղադրվող խմբավորման պարագլուխ Արթուր Վարդանյանը, իր բարեկեցիկ կյանքը թողնելով, իր ներդրումն է բերել հայերով բնակեցված Քեսաբ սիրիական քաղաքի ազատագրման գործին։  Այդ մասին նոյեմբերի 27–ի մամուլի ասուլիսի ընթացքում ասել է փաստաբան Լեւոն Բաղդասարյանը, որը ներկայացնում է Արթուր Վարդանյանի շահերը։  

Փաստաբանը պատմել է, որ Արթուրի հայրը՝ Վալերի Վարդանյանը որպես հետախույզ մասնակցել է Ղարաբաղյան պատերազմին եւ զոհվել է գործողություններից մեկի ընթացքում, նրա մարմինը փոխանակել են գերի ադրբեջանցու հետ։  Վալերի Վարդանյանը, նրա խոսքով, թաղված է  «Եռաբլուրի» պանթեոնում։ «Արթուրը Եվրոպայում փայլուն կրթություն է ստացել։ Նա ընտանիք ունի, երեք անչափահաս երեխա եւ բարեկեցիկ կյանքով է ապրել, լավ աշխատանք է ունեցել», - հավելել է Բաղդասարյանը։

Անդրադառնալով Ազգային անվտանգության ծառայության պետ Գորիկ Հակոբյանի հայտարարությանը այն մասին, որ խմբավորումը հրեշավոր հանցագործություններ էր նախապատրաստում, փաստաբանն ընդգծել է. «Ես խնդիր եմ տեսնում անմեղության կանխավարկածի հետ կապված։ Առայժմ նախաքննություն է կատարվում, ոչ մեկն իրավունք չունի որեւէ գնահատական տալու»։

Հիշեցնենք, որ Երեւանի Նորք–Մարաշ շրջանի տներից մեկում նոյեմբերի  25–ին ԱԱԾ–ի աշխատակիցները զինված մարդկանց մի խմբավորում են չեզոքացրել, որոնք, ԱԱԾ–ի հայտարարության համաձայն, պատրաստվում էին ծանր հանցագործություններ կատարել, այդ թվում նաեւ՝ ահաբեկչական գործողություններ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Զինված խմբի «պարագլուխ» Արթուր Վարդանյանը դատի է տվել Էդուարդ Շարմազանովին
Վարդանյանը պահանջում է դատարանից՝ պարտավորեցնել պատասխանողին ներողություն խնդրել և հրապարակայնորեն հերքել...
«Զինված խմբի» «պարագլուխ» Արթուր Վարդանյանն ազատ արձակվեց դատարանի դահլիճից (ֆոտո)
1 մլն դրամ գրավի դիմաց...
Միջնորդեցին գրավի դիմաց ազատ արձակել «Զինված խմբի» «պարագլխին». դատարանը հեռացավ որոշում կայացնելու
Գործով շուրջ երկու տասնյակ ամբաստանյալներից միայն Վարդանյանն է ներկայումս գտնվում կալանքի տակ...
Վերսկսվեց չորս տարի շարունակ քննվող «Զինված խմբի» գործի քննությունը (ֆոտո)
4 տարի շարունակ քննվող «Զինված խմբի» երկու տասնյակ անդամների գործը պետք է քննվի նորից...
«Զինված խմբի» գործը կքննի դատավոր Մեսրոպ Մակյանը
4 տարի շարունակ քննվող «Զինված խմբի» երկու տասնյակ անդամների գործը պետք է քննվի նորից...
Պաշտպանը պահանջում է Հայրիկյանի և Բաբուխանյանի անձնական երաշխավորությամբ ազատ արձակել Արթուր Վարդանյանին
Արթուր Վարդանյանի խափանման միջոցի հարցով նրա պաշտպան Լևոն Բաղդասարյանը օրերս վերաքննիչ բողոք է ներկայացրել...
Ամենաշատ