News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

«Լրագրողների միավորում» իրավապաշտպան ՀԿ-ն հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ կոչ է անում չնպաստել Հայաստանում խոսքի ազատության հետընթացին:

Հայտարարությունում, մասնավորապես, ասվում է.

«Երեկ Վերաքննիչ քրեական դատարանն մերժեց «Ա1+» հեռուստաընկերության լրագրող Մարինե Խաչատրյանի եւ նրա ներկայացուցիչների բողոքը:

Դատարանն օրինական համարեց առաջին ատյանի դատարանի ակտը, սակայն լրագրողը պահանջում էր բեկանել Երեւանի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի ակտը եւ պարտավորեցնել նախաքննական մարմնին շարունակել 2014թվականի սեպտեմբերի 9-ին Ազգային ժողովի բակում տեղի ունեցած միջադեպի առիթով գործի նախաքննությունը, առ այն, որ «Հակահարված» արտխմբի ակցիան լուսաբանելիս ԱԺ անվտանգության ծառայության պետ Կարեն Հայրապետյանը հարվածել էր լրագրող Մարինե Խաչատրյանի ձեռքին, գետնին գցել տեսանկարահանող սարքը։

ՀՔԾ քննիչը որոշել էր կարճել միջադեպի գործը՝ հանցակազմ չլինելու պատճառաբանությամբ։

«Լրագրողների միավորում» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը դատապարտում է ցանկացած ոտնձգություն եւ խոչընդոտում լրագրողների մասնագիտական գործունեության իրականացման նկատմամբ: «Լրագրողների միավորում» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը կոչ է անում Հայաստանի դատական համակարգին չնպաստել անպատժելիության մթնոլորտի տարածմանը, որը կնպաստի Հայաստանում խոսքի ազատության հետընթացին եւ պատասխանատվության ենթարկել լրագրողների մասնագիտական գործունեությունը խոչընդոտող անձանց` անկախ պաշտոնից»:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ախուրյանի ոստիկանները թմրանյութ պահելու, օգտագործելու և իրացնելու դեպքեր են բացահայտել
Մարտի 20-ին՝ ժամը 17-ին, Գյումրիի Գարեգին Նժդեհի փողոցում թմրանյութ պահելու...
Փորձել են օդային ճանապարհով ՀՀ ներմուծել առանց հայտարարագրման 40 բջջային հեռախոս. ՊԵԿ
Վարչական վարույթի հետագա ընթացքն ապահովելու համար՝ նյութերն ուղարկվել...
Խուզարկում են Ժիրայր Սէֆիլյանի ու ԱԺԲ-ի այլ անդամների բնակարանները
Այս պահին ոստիկանությունը խուզարկություն է իրականացնում Բևեռի խորհրդի...
Ճապոնիայում մահացել է հինգերորդ մարդը, ով կարմիր բրինձ պարունակող սննդային հավելումներ է ընդունել
Եվս 100 մարդ, ովքեր կոջի կարմիր բրնձի հավելումներ են ընդունել, հոսպիտալացվել են...
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 111 դեպք. Գրանցվել է 14 ավտովթար. զոհվել է 2, վիրվորվել՝ 17 մարդ
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մարտի...
Հնդկաստանում տաքսու՝ կիրճն ընկնելու հետևանքով  10 մարդ է զոհվել
Ողբերգությունը տեղի է ունեցել Ջամու-Սրինագար ազգային մայրուղու Ռամբանի շրջանում...
Ամենաշատ