Երեւանում 31-ամյա տղամարդը, որը մեղադրվում է քրոջ դստեր նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարելու մեջ, ճանաչվել է անմեղսունակ: Այս մասին հայտնում են NEWS.am-ի աղբյուրները:
Մեր տեղեկություններով, տղամարդը նախաքննության փուլում ենթարկվել է դատահոգեբանական-դատահոգեբուժական փորձաքննության, որի արդյունքներով ճանաչվել է անմեղսունակ: Այս պահին 31-ամյա տղամարդը բուժում է ստանում «Նուբարաշեն» հոգեբուժական կլինիկայում:
Նշենք, որ ըստ մեղադրական եզրակացության՝ տղամարդը հուլիսի 9-ին իր բնակարանում անառակաբարո գործողություններ է կատարել քրոջ դստեր նկատմամբ:
Տղամարդուն մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 142-րդ հոդվախի 3-րդ մասի 2-րդ կետով:
Գործը քննվում է Երեւանի ընդհանուր իրավասության դատարաններից մեկում: Առաջին դատական նիստը նշանակվել է դեկտեմբերի 2-ին: