News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

ՀՀ ոստիկանության Դիտորդական խումբն այսօր՝ նոյեմբերի 27-ին, այցելություն է կատարելլ ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության Երեւանի ՁՊՎ հանդիպել է նոյեմբերի 25-ին Նորք -Մարաշ 9-րդ փողոցի դեպքերի հետ կապված ձերբակալված եւ տվյալ ՁՊՎ-ում պահվող 18 ձերբակալվածների հետ:

Դիտորդական խմբից հայտնում են, որ 18 ձերբակալվածներից ոչ ոք գանգատներ չունեին թե՛ ՁՊՎ-ի պահման պայմաններից եւ թե՛ ՁՊՎ-ում ծառայություն իրականացնող ոստիկաններից: Բոլոր ձերբակալվածներն էլ հայտնեցին որ սնունդ ընդունել են եւ ունեն փաստաբաններ:

Դիտորդական խմբի կողմից որոշ իրավունքների մասին տեղեկացվեց ձերբակալվածներին, որոնց մասին իրազեկված չէին:

Ձերբակալվածներից Գ. Ջ-ն հայտնեց, որ սնունդ չի ընդունում եւ հացադուլ է հայտարարել:

Դիտորդական խումբը պարզեց, որ Գ.Ջ-ն հացադուլ հայտարարելու վերաբերյալ դիմում եւ պահանջ չի ներկայացրել: Դիտորդական խմբի կողմից Գ. Ջ-ին բացատրվեց, որ ՁՊՎ-ի վարչակազմին պետք է դիմում եւ պահանջ ներկայացնել հացադուլի վերաբերյալ:  Դիտորդական խումբը միաժամանակ ցանկացավ պարզել հացադուլ հայտարարելու պահանջը, ձերբակալված Գ.Ջ-ն հայտնեց, որ դիմումը ներկայացնելուց առաջ պահանջը կհստակեցնի եւ կներկայացնի:  

Միաժամանակ Դիտորդական խումբը պարզեց, որ վարույթն իրականացնող մարմնի կողմից արգելված էր թե՛ տեսակցության եւ թե՛ հեռախոսազանգի իրավունքից օգտվելու իրավունքները:

Դիտորդական խումբը տվյալ ձերբակալվածներին ՁՊՎ-ում պահելու ընթացքում  կպահի իր ուշադրության կենտրոնում եւ կփորձի տեղեկություններ հաղորդել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Զինված խմբի «պարագլուխ» Արթուր Վարդանյանը դատի է տվել Էդուարդ Շարմազանովին
Վարդանյանը պահանջում է դատարանից՝ պարտավորեցնել պատասխանողին ներողություն խնդրել և հրապարակայնորեն հերքել...
«Զինված խմբի» «պարագլուխ» Արթուր Վարդանյանն ազատ արձակվեց դատարանի դահլիճից (ֆոտո)
1 մլն դրամ գրավի դիմաց...
Միջնորդեցին գրավի դիմաց ազատ արձակել «Զինված խմբի» «պարագլխին». դատարանը հեռացավ որոշում կայացնելու
Գործով շուրջ երկու տասնյակ ամբաստանյալներից միայն Վարդանյանն է ներկայումս գտնվում կալանքի տակ...
Վերսկսվեց չորս տարի շարունակ քննվող «Զինված խմբի» գործի քննությունը (ֆոտո)
4 տարի շարունակ քննվող «Զինված խմբի» երկու տասնյակ անդամների գործը պետք է քննվի նորից...
«Զինված խմբի» գործը կքննի դատավոր Մեսրոպ Մակյանը
4 տարի շարունակ քննվող «Զինված խմբի» երկու տասնյակ անդամների գործը պետք է քննվի նորից...
Պաշտպանը պահանջում է Հայրիկյանի և Բաբուխանյանի անձնական երաշխավորությամբ ազատ արձակել Արթուր Վարդանյանին
Արթուր Վարդանյանի խափանման միջոցի հարցով նրա պաշտպան Լևոն Բաղդասարյանը օրերս վերաքննիչ բողոք է ներկայացրել...
Ամենաշատ