News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հայաստանի հանրապետության Սահմանադրության մեջ փոփոխությունների հանրաքվեում ԱՊՀ դիտորդական առաքելությունը ու նրա շտաբը ՀՀ ԱԳՆ հրավերքով 2015 թ. նոյեմբերի 26-ին անցել են իրենց գործառույթների կատարմանը:

Այդ նույն օրը առաքելության ղեկավար Ե. Սլոբոդան հանդիպել է ՀՀ փոխարտգործնախարար Ա. Հովակիմյանի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են հանրաքվեին, դրա նախապատրաստմանը ու անցկացմանը միջազգային կազմակերպությունների մասնակցությանը վերաբերող հարցեր: Առաքելության ղեկավարը նշել է, որ ԱՊՀ դիտորդների խնդիրն է նպաստել հանրաքվեի ազատ ու ժողովրդավարական անցկացմանը, որը պետության ներքին գործն է:

Ինչպես NEWS.am-ին հայտնել են ԱՊՀ դիտորդական առաքելության շտաբի մամուլի ծառայությունից, դիտորդները նոյեմբերի 27-ին հանդիպել են ՀՀ ԿԸՀ նախագահ Տ . Մուկուչյանի հետ: Կայացած զրույցի ընթացքում ԱՊՀ դիտորդներին մանրակրկիտ տեղեկացրել են հանրաքվեի տեղամասային հանձնաժողովների ձեւավորման ու դրանց անդամների ուսուցմանն ուղղված ԿԸՀ գործունեության մասին: Նաեւ ԿԸՀ նախագահը պատմել է ԿԸՀ-ի ստացած դիմումներ ու առաջարկների եւ դրանց քննարկման արդյուքնների մասին:

Ե. Սլոբոդան էլ իր հերթին պատմել է առաքելության կարգի ու սկզբունքների ու դրա ձեւավորման մասին: Առաքելությունը իր գործունեությունն իրականացնելու է քաղաքական չեզոքության սկզբունքներով՝ ինքնուրույն ու անկախ, պահպանելով տվյալ երկրի օրենքները:

Առաքելությունը շարունակում է հետեւել հանրաքվեի նախապատրաստմանն ու անցկացմանը եւ այսուհետ էլ տեղեկացնելու է իր գործունեության մասին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովը կանցկացվի հոկտեմբերի 8-ին Մոսկվայում
Արտաքին գործերի նախարարների խորհրդի հաջորդ նիստը կանցկացվի հոկտեմբերի 7-ին...
Ադրբեջանի Գյանջա քաղաքը 2025 թվականին կդառնա ԱՊՀ մարզական մայրաքաղաքը
Նախարարների նիստից հետո որոշում է կայացվել նաև կարգավիճակ տալ ԱՊՀ երկրների հիմնարար կազմակերպություններին ռազմական անվտանգության ապահովման խնդիրների հետազոտման...
Հայաստանն ԱՊՀ արտաքին գործերի նախարարների խորհրդին ներկայացված կլինի փոխնախարարի մակարդակով. Բելառուսի ԱԳՆ
Մենք ակնկալում ենք...
ԱՊՀ երկրների ԳՇ պետերը Մոսկվայում քննարկել են ԱԹՍ-ին հակազդելու քայլերը
Քննարկվել են նաև համատեղ (միավորված) ռազմական համակարգերի զարգացման ներկա և ապագա մարտահրավերները...
ՀՀ եւ Տաջիկստանի զինվորականները մասնակցում են ԱՊՀ երկրների ԶՈւ շտաբների պետերի նիստին
Նիստի ընթացքում Վալերի Գերասիմովը գործընկերներին տեղեկացրել է փոփոխությունների մասին...
ՌԴ-ի և ԱՊՀ երկրների միջև ապրանքաշրջանառությունն աճել է 5,8%-ով. Օվերչուկ
Արտահանումը կազմել է 5,1 տրիլիոն ռուբլի, իսկ ներմուծումը` 3,7 տրիլիոն ռուբլի․․․
Ամենաշատ