News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Տոկիոյում «Macho Nikuya» նոր ռեստորանը նախատեսված է բոդիբիլդինգով զբաղվող տղամարդկանց համար, բայց բացվելուց որոշ ժամանակ անց պարզվել է, որ հյուրերի մեծ մասը կանայք ու աղջիկներն են: Ճաշացանկն այստեղ կարճ է, բայց հագեցած սպիտակուցներով եւ շատ «տղամարդկային»՝ ձվից եւ կաթնամթերքից պատրաստված կոկտեյլներ եւ հում միս, որն առաջարկում են ինքնուրույն տապակել:

Սակայն աղջիկներին այստեղ է գրավել ոչ թե ճաշացանկը, այլ խոհարարների թիմը: «Macho Nikuya»-ում աշխատում են միայն բոդիբիլդինգով մարզվող տղամարդիկ, որոնք հաճույքով ցուցադրում են իրենց մկանները բոլոր ցանկացողներին: Նրանց աշխատանքային համազգեստը սահմանափակվում է շալվարով, եւ ոչինչ չի խանգարում այցելու կանանց զմայլվել առնական ու գեղեցիկ մկաններով, հաղորդում է Kedem-ը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ