Դամասկոսում ՌԴ դեսպանատունը կրկին գնդակոծել են, դեսպանատան տարածքում ականանետի արկ է ընկել: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:
Այդ առնչությամբ Լավրովը նշել է, որ Սիրիայի կողմից «Դամասկոսում մեր դիվանագիտական ներկայացուցչության, եւ ընդհանուր առմամբ, մեր քաղաքացիների անվտանգության ապահովման անհրաժեշտությունը պահպանվում է», հաղորդում է ՏԱՍՍ-ը: