News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Երեւանում նոյեմբերի 25–ին վնասազերծված` ծանր հանցագործություն կազմակերպելու մեջ կասկածվող խմբի անդամներից 26-ամյա  Գեւորգ Ջնդոյանը, որը Շիրակի մարզից է, կաթոլիկ հոգեւորականի գործունեությամբ էր զբաղվում։  Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց նրա բարեկամներից Հովիկը, որը այսօր` նոյեմբերի 27–ի, խմբի մյուս անդամների հարազատների հետ Երեւանի Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում սպասում է ձերբակալվածների խափանման միջոցի որոշմանը։

«Գեւորգը նորմալ, կրթված մարդ է, հոգեւորական է: Ամբողջ գյուղին բարեգործություն է արել, պահել է սովածներին, Իտալիայում է սովորել, այդ ժամանակ հովանավորել է գյուղացիներին: Մեզ համար շոկ է, երկու դիպլոմ ունեցող տղա է: Էսքան տարի մենք շփվել ենք, իրենց ընտանիքի համար էս ամեն ինչը հասկանալի չէ: Էդ երեխեն սկի չգիտի՝ զենքը ինչ բան ա, հիմա որ բերեն, հազար հատ զենք դնեն, էդ մարդը չի էլ իմանա, թե էդ ինչ բան ա»,- ասաց բարեկամը:

Բարեկամի խոսքով՝ 26–ամյա Գեւորգը նաեւ ակտիվ քաղաքացիական գործունեություն է ծավալել, բողոքի ակցիաների մասնակցել:

Բարեկամի խոսքով՝ Գեւորգի նկատմամբ դեպքից առաջ ճնշումներ են եղել, նրան սպառնացել են, հորդորել չմասնակցել սահմանադրական փոփոխությունների դեմ պայքարող «Ոչ»-ի ճակատի հանրահավաքներին:  Խուզարկություն, այնուամենայնիվ, նախքան դեպքը չի եղել:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 25-ին Ազգային անվտանգության ծառայությունը Երեւանում վնասազերծել է ծանր հանցագործություն կազմակերպելու մեջ կասկածվող խմբի: ԱԱԾ-ի փոխանցմամբ, նոյեմբերի 25–ին ԱԱԾ աշխատակիցները ոստիկանության հետ համատեղ տան խուզարկության ընթացքում  հայտնաբերվել են տարբեր տեսակի ինքնաձիգեր, ատրճանակներ, նռնականետեր (այդ թվում «մուխա» տեսակի), նռնակներ, պայթուցիկ նյութեր եւ պայթուցիկ սարքեր, կապի միջոցներ, փամփուշտներ,  փամփշտակալներ, ռազմական հանդերձանք՝ այդ թվում զրահաբաճկոններ: Խուզարկության պահին առանձնատանը, Արթուր Վարդանյանի գլխավորությամբ, հավաքված են եղել հանցավոր խմբակցության 9 անդամները, որոնք ձերբակալվել են: Կասկածյալների ընդհանուր թիվը 19–ն է, երեկվանից մայրաքաղաքում, Շիրակում եւ Կոտայքում զինված հսկողություն են իրականացնում իրավապահները` ենթադրաբար մյուս կասկածյալներին գտնելու նպատակով:

ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում   հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 223-րդ հոդվածի 1-ի եւ 2-րդ մասերով եւ 235–րդ հոդվածի 3-րդ մասով, կատարվում է նախաքննություն:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Զինված խմբի «պարագլուխ» Արթուր Վարդանյանը դատի է տվել Էդուարդ Շարմազանովին
Վարդանյանը պահանջում է դատարանից՝ պարտավորեցնել պատասխանողին ներողություն խնդրել և հրապարակայնորեն հերքել...
«Զինված խմբի» «պարագլուխ» Արթուր Վարդանյանն ազատ արձակվեց դատարանի դահլիճից (ֆոտո)
1 մլն դրամ գրավի դիմաց...
Միջնորդեցին գրավի դիմաց ազատ արձակել «Զինված խմբի» «պարագլխին». դատարանը հեռացավ որոշում կայացնելու
Գործով շուրջ երկու տասնյակ ամբաստանյալներից միայն Վարդանյանն է ներկայումս գտնվում կալանքի տակ...
Վերսկսվեց չորս տարի շարունակ քննվող «Զինված խմբի» գործի քննությունը (ֆոտո)
4 տարի շարունակ քննվող «Զինված խմբի» երկու տասնյակ անդամների գործը պետք է քննվի նորից...
«Զինված խմբի» գործը կքննի դատավոր Մեսրոպ Մակյանը
4 տարի շարունակ քննվող «Զինված խմբի» երկու տասնյակ անդամների գործը պետք է քննվի նորից...
Պաշտպանը պահանջում է Հայրիկյանի և Բաբուխանյանի անձնական երաշխավորությամբ ազատ արձակել Արթուր Վարդանյանին
Արթուր Վարդանյանի խափանման միջոցի հարցով նրա պաշտպան Լևոն Բաղդասարյանը օրերս վերաքննիչ բողոք է ներկայացրել...
Ամենաշատ