News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Սյունիքի մարզի Կապան քաղաքի բժշկական կենտրոնում նոյեմբերի 20-ին ռումբի մասին կեղծ ահազանգ է տվել դպրոցական երեխա: Այս մասին NEWS.am-ի թղթակցին ասաց հիվանդանոցի տնօրեն Սմբատ Օրբելյանը:

«Դեպքից ժամեր անց ոստիկանությունն արդեն հայտնաբերել էր երեխային, որը կեղծ ռումբի մասին ահազանգ էր տվել: Դպրոցականը ոստիկաններին պատմել է, որ չարաճճիություն անելու համար է ահազանգել ոստիկանություն»,- ասաց Սմբատ Օրբելյանը:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 20-ին ժամը 15.22-ին Տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարության ՃԿԱԿ տեղեկատվություն էր ստացվել, որ Սյունիքի մարզի Կապան քաղաքի հիվանդանոցում ռումբ է տեղադրված: Ժամը 15.53-ի դրությամբ իրականացվել էր 95 հիվանդների տարհանում:

Ժամը 17.05-ի դրությամբ աշխատանքները դադարեցվել էին. հիվանդանոցում ռումբ չէր հայտնաբերվել:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Փորձել են օդային ճանապարհով ՀՀ ներմուծել առանց հայտարարագրման 40 բջջային հեռախոս. ՊԵԿ
Վարչական վարույթի հետագա ընթացքն ապահովելու համար՝ նյութերն ուղարկվել...
Խուզարկում են Ժիրայր Սէֆիլյանի ու ԱԺԲ-ի այլ անդամների բնակարանները
Այս պահին ոստիկանությունը խուզարկություն է իրականացնում Բևեռի խորհրդի...
Ճապոնիայում մահացել է հինգերորդ մարդը, ով կարմիր բրինձ պարունակող սննդային հավելումներ է ընդունել
Եվս 100 մարդ, ովքեր կոջի կարմիր բրնձի հավելումներ են ընդունել, հոսպիտալացվել են...
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 111 դեպք. Գրանցվել է 14 ավտովթար. զոհվել է 2, վիրվորվել՝ 17 մարդ
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մարտի...
Հնդկաստանում տաքսու՝ կիրճն ընկնելու հետևանքով  10 մարդ է զոհվել
Ողբերգությունը տեղի է ունեցել Ջամու-Սրինագար ազգային մայրուղու Ռամբանի շրջանում...
«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին
Մարտի 28-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Քրեական...
Ամենաշատ