News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Ծովագյուղ համայնքում այսօր` նոյեմբերի 27-ին, Սեւանա լիճ բաց է թողնվել  Գեղարքունիք եւ Ամառային իշխան տեսակի 367 000 մանրաձուկ` 167 000 եւ 200 000 հատ (ֆոտոռեպորտաժ):

Ձկան բացթողնման աշխատանքներին հետեւելու էր գնացել նաեւ ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը, որը լրագրողների հետ զրույցում նշեց, որ կառավարությունը պայքարում է Հայաստանի մարզերում եւ մայրաքաղաքում ձկան  անթույլատրելի վաճառքի դեմ:

«Մեր տեսչությունը հսկում է, որ ձկնորսություն չլինի, սակայն, տեսնում ենք, որ այսպիսի պայքարն  արդյունավետ չէ, որովհետեւ գողությունը համատարած է: Որպեսզի կարողանանք ձկան հետագա վերարտադրությունն ապահովել, բացթողնման աշխատանքներ կատարեցինք, քանի որ այժմ ձկների բազմացման սեզոնն է: Եթե մենք 2 տարի կարողանանք ամբողջությամբ փակել Սեւանը եւ որս թույլ չտալ, կկարողանանք  հստակ արդյունքներ ունենալ»,-ասաց նախարարը՝ Գեղարքունիքի մարզի բնակիչներին կոչ անելով այս պահին Սեւանա լճից ձուկ չորսալ, քանի որ ձկների բազմացման սեզոնն է:

Նշենք, որ ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանի հրամանով Բնապահպանական պետական տեսչությանը հանձնարարվել է մանրաձկան բացթողնման աշխատանքներից հետո 3 օր ուժեղացնել հսկողությունը բացթողնման վայրի հարակից տարածքներում: ՀՀ բնապահպանության նախարարության «Սեւան» ազգային պարկ պետական ոչ առեւտրային կազմակերպության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարին հանձնարարվել է մանրաձկան բացթողնման տարածքում 3 օր կազմակերպել շուրջօրյա հարթապահություն:

Մանրաձուկը ձեռք է բերվել Հայաստանի Հանրապետության 2015թ. պետական բյուջերի միջոցների հաշվին` «Ձկան պաշարների համալրման ծառայություններ» ծրագրով 2015թ. հուլիսի 14-ին ՀՀ բնապահպանության նախարարության եւ «Շրջական միջավայրի եւ բնական ռեսուրսների գիտահետազոտական ինստիտուտ» ՍՊԸ-ի միջեւ կնքված պայմանագրերով ամրագրված չափականակներով:

Լուսանկարները՝  Արսեն  Սարգսյանի/NEWS.am

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ