Լոնդոնում Ռուսաստանի դեսպանատունը Twitter-ում գրառում է արել ու դրել մի նկար, որը կատաղեցրել է թուրքերին։
«Առաջին համաշխարհային պատերազմի 100-րդ տարելիցն ենք նշում։ 1915 թվականի ռուս արվեստի հրաշալի գործ»,-նշվել է գրառման մեջ, որի տակ եղել է ռուս զինվորի եւ մի թուրք սուլթանի պատկերող նկար։ Նկարում զինվորը նստած ծիծաղում է, իսկ ծաղրածուի տեսք ունեցող ու չափերով փոքրիկ սուլթանը փորձում է հարվածել զինվորին։
Այս գրառումն ու նկարը մեծ արձագանքն են գտել Թուրքիայում։