News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում ավարտվել է պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատված քաղաքացու կողմից պաշտոնեական փաստաթուղթ համարվող այցելությունների հաշվառման փաստն ու հերթականությունը հավաստող ժամանակացույցը կեղծելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

29-ամյա Ա.Վարդանյանը 2013 թվականի փետրվարի 25-ին դատապարտվել է 2,5 տարվա ազատազրկման` ՀՀ քրեական օրենսգրքի 34-177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 3-րդ կետերով նախատեսված արարք կատարելու համար։ Հետագայում  դատարանի՝ 2014 թվականի հուլիսի 9-ի որոշմամբ պայմանական վաղաժամկետ ազատվել է պատժի կրումից եւ հաշվառվել  ՀՀ ԱՆ ՔԿՎ այլընտրանքային պատիժների կատարման բաժնի Երեւանի Էրեբունի եւ Նուբարաշեն բաժանմունքում՝ պարտավորվելով չփոխել մշտական բնակության վայրը, ամիսը 2 անգամ ներկայանալ եւ ստորագրել պաշտոնեական փաստաթուղթ համարվող, անձնական գործին կցված այցելությունների հաշվառման փաստն ու հերթականությունը հավաստող ժամանակացույցում:

Նախնական քննության տվյալներով՝ Ա.Վարդանյանը, որոշելով մեկնել Մոսկվա,  վերահսկողությունից  խուսափելու նպատակով, կեղծել է պաշտոնեական փաստաթուղթ համարվող, անձնական գործին կցված այցելությունների հաշվառման փաստն ու հերթականությունը հավաստող ժամանակացույցը եւ նոյեմբերի 26-ի հերթական այցի ժամանակ նախապես ստորագրել է նաեւ դեկտեմբեր ամսվա համար ու մեկնել Մոսկվա։

Մինչդատական վարույթում ձեռք բերված ապացույցների հիման վրա Ա.Վարդանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասով:

Քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մոլդովայում մեղադրանք է առաջադրվել Գագաուզիայի ռուսամետ ղեկավարին
Հետաքննության տվյալներով, 2019 - 2022 թվականներին Գուցուլը․․․
Երեւան-Երասխ ճանապարհի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ
Ինքնությունները չպարզված անձինք, խուլիգանություն կատարելու դիտավորությամբ, մասնավորապես, ավտոմեքենաների երթևեկությունը խոչընդոտելու նպատակով...
Սիլիկյան նոր խճուղում հայտնաբերվել են կողաշրջված մոպեդներ. 22-ամյա մոպեդավարը հիվանդանոցում մահացել է
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ...
Բախվել են «Մերսեդես»-ը, «ՎԱԶ 2106»-ն ու տրակտորը․ պապը, տատը, նրանց դուստրն ու անչափահաս թոռները հիվանդանոցում են
Ապրիլի 24-ին՝ ժամը 14:20-ի սահմաններում, Նոր Գեղի գյուղի Ֆրոնտիկ Թևոսյան...
Վրաստանի նախագահը ներում է շնորհել օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ բողոքի ցույցերի մասնակցին
Նա ընդգծել է, որ իր որոշմամբ չի խրախուսում իրավապահների նկատմամբ բռնությունը
Լեռնապատ գյուղի հարակից սարի գագաթին այրվում է 50 հա խոտածածկույթ
Ապրիլի 24-ին` ժամը 08։35-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության…
Ամենաշատ