News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Սահմանադրական փոփոխությունների դեմ ձեւավորված «Չեք Անցկացնի» նախաձեռնության նոյեմբերի 30-ին կայանալիք «Ոչ»-ի երիտասարդական ֆորումը չի կայանա իշխանությունների կողմից ճնշումների պատճառով: Այս մասին այսօր` նոյեմբերի 27-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց նախաձեռնության անդամ Արշակ Մուսախանյանը:

«Դաբլ Թրի հյուրանոցը խախտել է վաղը կայանալիք ֆորումի համար վճարովի հիմունքով դահլիճ տրամադրելու պայմանավորվածությունը: Սա առաջին անգամը չէ, որ հյուրանոցները սկզբում համաձայնում, ապա մերժում են իշխանությունների ճնշումների ներքո: Հյուրանոցը վերջին օրով է չեղարկել ֆորումը, որպեսզի մենք հնարավորություն չունենանք այլ վայրում կազմակերպել այն: Մենք ֆինասական եւ ժամանակային մեծ ռեսուրսներ ենք ծախսել այս ֆորումի անցկացման համար, սակայն ֆորումը տապալված է»,- նշեց նախաձեռնության անդամը:

Արշակ Մուսախանյանը նշեց, որ «Այո»-ի քարոզչությունը տապալված է, եւ իշխանությունները հասկանում են, որ ֆորումին մասնակցելու են հազարավոր երիտասարդներ, որոնք հստակ ոչ են ասելու հանրաքվեին:

«Մենք ֆորումի թռուցիկները բաժանել ենք համալսարանների մոտակայքում, եւ մի-երկու ուսանող են ասել, որ այո են ասելու հանրաքվեին: Ոչ-ի նկատմամբ համատարած համակրանք կա: Եւ ֆորումը չեղարկելը կրկին իշխանությունների ջղաձիգ արձագանքն է»,-նշեց նա:

Նախաձեռնության մեկ այլ անդամ, Դավիթ Հովհաննիսյանը նշեց, որ իրենք ֆորումին մասնակցելու էին հրավիրել տարբեր կառույցների երիտասարդական թեւերի ներկայացուցիչներին:

«Մենք այս ֆորումը կազմակերպել էինք, որպեսզի  ցույց տանք, թե երիտասարդների շրջանանում ինչպիսի վճռականություն կա «Ոչ»-ի նկատմամբ: Իշխաբությունները սրանից էին վախեցել, որ նման միջոցառումը տեղի չունենա: Իրենք դա կանխել են վերջին օրով, եւ հստակ ծրագիր են ունեցել, որպեսզի միջոցառումը տեղի չունեա»,- ասաց Դավիթ Հովհաննիսյանը:

Նա հավելեց, որ հյուրանոցի անձնակազմը բաց տեքստով ասել է, որ իրենց հրահանգված է եղել չեղյալ հայտարարել ֆորումը:

«Մեզ ասացին, որ հրահանգ է եղել վերեւից, որ դահլիճ չտրամադրեն մեզ: Իրենք էլ վախեցել են վտանգել իրենց բիիզնեսը»,-ասաց Դավիթ Հովհաննիսյանը:

Նախաձեռնության անդամները նշեցին, որ իրենք այլ միջոցառումներ են նախատեսում, իսկ մարզային հանդիպումները շարունակվում են:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սերժ Սարգսյան. Սահմանադրական փոփոխությունները բանակի մարտունակության վրա միայն դրական են ազդելու
Պաշտպանության նախարարությունում պետք է ծառայեն այն տղաները, ովքեր իրենց քաջաբար են դրսեւորել...
ԼՂՀ Սահմանադրական բարեփոխումների հանրաքվե. ՀՅԴ-ն ակտիվ «դեմի» քարոզարշավ չի կազմակերպի, Խանումյանը մենակ մնա՞ց
Սահմանադրական բարեփոխումների նախագծին դեմ են քվեարկել երկու խմբակցություն` «Դաշնակցությունն» ու «Վերածնունդը»...
ՄԻՊ-ը հրապարակել է սահմանադրական հանրաքվեի վերաբերյալ զեկույցը
Ընտրական գործընթացին առնչվող հանցանքների քննության հետ կապված նշված պրակտիկան արդյունավետ չէ նման իրավախախտումները կանխարգելելու տեսանկյունից․․․
Սահմանադրական հանրաքվեի կեղծարարներն ընդամենը տուգանքով ազատվեցին. Զուրաբյան
Զուրաբյանը հիշեցրեց, որ Գլխավոր դատախազության տվյալներով՝ 2015-ի դեկտեմբերի 6-ի հանրաքվեում խախտումների մասին 597 ահազանգ է ստացվել...
Շիրակ Թորոսյանը սահմանադրական փոփոխությունների մասին. Հայաստանում ու Ղարաբաղում իրավիճակը նույնը չէ
ԼՂՀ նոր Սահմանադրության հայեցակարգը ենթադրում է անցում կառավարման նախագահական ձեւին...
Բակո Սահակյանը կուսակցությունների հետ քննարկել է սահմանադրական բարեփոխումները
Հանդիպմանը ներկա էին ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, պաշտոնատար այլ անձինք...
Ամենաշատ