News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Ադրբեջանի Պաշտպանության նախարար գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովի հրամանով Ռազմա-օդային եւ Հակաօդային պաշտպանության ուժերը, զինավարժությունների շրջանակում ռազմական պատրաստականության վիճակի են բերվել:  Այդ մասին տեղեկացնում են ադրբեջանական լրատվամիջոցները` վկայակոչելով Ադրբեջանի Պաշտպանության նախարարությանը: 

Տեղեկության համաձայն, անսպասելի ահազանգից հետո` իրավիճակում, որը մոտ էր ռազմականին, անձնակազմը ոտքի է հանվել մարտականության, գործնական հմտությունների, ինչպես նաեւ ռազմատեխնիկայի պատրաստականության ստուգման նպատակով: 

Ուսումնական կենտրոնում  «Բոռ» 9A33BM-3 զենիթա-հրթիռային համալիրների օգտագործմամբ ստուգվել է ՀՕՊ-ի զորամիավորումների առաջ դրված ռազմական առաջադրանքների կատարման աստիճանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ