News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Սահմանադրական փոփոխություններ նախաձեռնելուց առաջ պետք է պարզել՝ ովքեր են պատասխանատու ներկայիս վատթար վիճակի համար եւ պատժել նրանց: Նման կարծիք է հայտնել «Հասարակական կարծիքի ուսումնասիրության կենտրոնի» նախագահ Թամարա Գեւորգյանը։

«Խոսում ենք ամեն ինչից, բայց ոչ ներկայից: Այսօր խոսում ենք ապագայից՝ առանց ներկան հաշվի առնելու: Երբ խոսում ենք պետության մասին, չի կարելի պետության մեջ փողոցային մոտեցումներով առաջնորդվել, չի կարելի մոռանալ այն ամենի մասին, ինչ նախկինում եղել է: Ամենասարսափելին այն է, որ իշխանություններն ասում են՝ գիտեինք, որ մի բան այն չէ, բայց էս Սահմանադրությունը մեր ոտքն ու ձեռքն է կապել: Ամոթ է, չկա նման բան»,- այսօր՝ նոյեմբերի 27-ին, «Այո»-ի եւ «Ոչ»-ի ռեալիթի շոուի շրջանակում Արմավիրի մարզի Ապագա գյուղի բնակիչների հետ հանդիպմանն ասել է Թամարա Գեւորգյանը:

ՀԿ նախագահի խոսքով՝ անհրաժեշտ է պատժել նրանց, որոնք մեղավոր են ներկայիս ճգնաժամային իրավիճակի համար, հետո մտածել Սահմանադրական փոփոխությունների մասին:

«Ասում են՝ խորհրդարանական համակարգ, բայց մենք չունենք կուսակցություններ: Բոլորիս է հայտնի, թե ովքեր են այդ կուսակցությունները, պատգամավորները, որոնք ԱԺ են մտնում: Նման երկրում չի կարող կառավարման խորհրդարանական համակարգ լինել»,- ասել է:

Հիշեցնենք, որ Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն կանցկացվի դեկտեմբերի վեցին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սերժ Սարգսյան. Սահմանադրական փոփոխությունները բանակի մարտունակության վրա միայն դրական են ազդելու
Պաշտպանության նախարարությունում պետք է ծառայեն այն տղաները, ովքեր իրենց քաջաբար են դրսեւորել...
ԼՂՀ Սահմանադրական բարեփոխումների հանրաքվե. ՀՅԴ-ն ակտիվ «դեմի» քարոզարշավ չի կազմակերպի, Խանումյանը մենակ մնա՞ց
Սահմանադրական բարեփոխումների նախագծին դեմ են քվեարկել երկու խմբակցություն` «Դաշնակցությունն» ու «Վերածնունդը»...
ՄԻՊ-ը հրապարակել է սահմանադրական հանրաքվեի վերաբերյալ զեկույցը
Ընտրական գործընթացին առնչվող հանցանքների քննության հետ կապված նշված պրակտիկան արդյունավետ չէ նման իրավախախտումները կանխարգելելու տեսանկյունից․․․
Սահմանադրական հանրաքվեի կեղծարարներն ընդամենը տուգանքով ազատվեցին. Զուրաբյան
Զուրաբյանը հիշեցրեց, որ Գլխավոր դատախազության տվյալներով՝ 2015-ի դեկտեմբերի 6-ի հանրաքվեում խախտումների մասին 597 ահազանգ է ստացվել...
Շիրակ Թորոսյանը սահմանադրական փոփոխությունների մասին. Հայաստանում ու Ղարաբաղում իրավիճակը նույնը չէ
ԼՂՀ նոր Սահմանադրության հայեցակարգը ենթադրում է անցում կառավարման նախագահական ձեւին...
Բակո Սահակյանը կուսակցությունների հետ քննարկել է սահմանադրական բարեփոխումները
Հանդիպմանը ներկա էին ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, պաշտոնատար այլ անձինք...
Ամենաշատ