News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Իշխանությունները խորամանկում են՝ հայտարարելով, որ կողմ քվեարկեք Սահմանադրական փոփոխություններին, հակառակ դեպքում կողմ եք՝ ապրելու ներկայիս իրավիճակում: Այսօր՝ նոյեմբերի 27-ին, «Այո»-ի եւ «Ոչ»-ի ռեալիթի շոուի շրջանակում Տավուշի մարզի Բերդ քաղաքի բնակիչների հետ հանդիպմանը նման կարծիք է հայտնել «Ազատ դեմոկրատներ» կուսակցության անդամ, «Ոչ» քարոզող Նարեկ Այվազյանը:

Նարեկ Այվազյանի խոսքով՝ Սահմանադրական փոփոխությունների նախաձեռնելուց եւ նոր նախագիծ ներկայացնելու առաջ իշխանությունները պետք է հաշվի առնեին ժողովրդի կարծիքը:

«Պետք է ձեզ էլ հարցնեին, թե ինչ առաջարկություններ ունեք: Բայց ոչ, իրենց համար միեւնույնն է ձեր կարծիքը: Իշխանությունները «տրյուկ» են անում. ասում են՝ կամ կողմ քվեարկեք, կամ շարունակեք ապրել վատ: Իշխանություններն ասում են՝ ընդդիմությանը լծակներ ենք տրամադրում: Հիմա տվեք, ինչո՞ւ չեք տալիս, որովհետեւ վախենում եք կորցնել ձեր իշխանությունը»,- ասել է նա:

Նարեկ Այվազյանի պնդմամբ՝ վիճահարույց է նաեւ երկփուլ ընտրությունների դրույթը, որով մեկ քաղաքական ուժ հնարավորություն է ստանում՝ դառնալու կայուն մեծամասնություն խորհրդարանում:

«Կայուն մեծամասնությունն ու կոալիցիայի ձեւավորումն էլ իր հերթին մեծ ռիսկեր է պարունակում, քանի որ հնարավոր է՝ քաղաքական ճգնաժամ սկսվի»,- նշել է նա:

Հիշեցնենք, որ Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն կանցկացվի դեկտեմբերի վեցին:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սերժ Սարգսյան. Սահմանադրական փոփոխությունները բանակի մարտունակության վրա միայն դրական են ազդելու
Պաշտպանության նախարարությունում պետք է ծառայեն այն տղաները, ովքեր իրենց քաջաբար են դրսեւորել...
ԼՂՀ Սահմանադրական բարեփոխումների հանրաքվե. ՀՅԴ-ն ակտիվ «դեմի» քարոզարշավ չի կազմակերպի, Խանումյանը մենակ մնա՞ց
Սահմանադրական բարեփոխումների նախագծին դեմ են քվեարկել երկու խմբակցություն` «Դաշնակցությունն» ու «Վերածնունդը»...
ՄԻՊ-ը հրապարակել է սահմանադրական հանրաքվեի վերաբերյալ զեկույցը
Ընտրական գործընթացին առնչվող հանցանքների քննության հետ կապված նշված պրակտիկան արդյունավետ չէ նման իրավախախտումները կանխարգելելու տեսանկյունից․․․
Սահմանադրական հանրաքվեի կեղծարարներն ընդամենը տուգանքով ազատվեցին. Զուրաբյան
Զուրաբյանը հիշեցրեց, որ Գլխավոր դատախազության տվյալներով՝ 2015-ի դեկտեմբերի 6-ի հանրաքվեում խախտումների մասին 597 ահազանգ է ստացվել...
Շիրակ Թորոսյանը սահմանադրական փոփոխությունների մասին. Հայաստանում ու Ղարաբաղում իրավիճակը նույնը չէ
ԼՂՀ նոր Սահմանադրության հայեցակարգը ենթադրում է անցում կառավարման նախագահական ձեւին...
Բակո Սահակյանը կուսակցությունների հետ քննարկել է սահմանադրական բարեփոխումները
Հանդիպմանը ներկա էին ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, պաշտոնատար այլ անձինք...
Ամենաշատ