News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Ուկրաինայի հայերի միության եւ շրջանային համայնքների փոխհարաբերությունների ինտենսիվացումը 2016թ. առաջնայնություններից է։ Այս մասին հայտարարվել է Ուկրաինայի հայերի միության ամփոփ կոնֆերանսի նիստի ժամանակ, որը նախագահել է միության ղեկավար Վիլեն Շատվորյանը։ Նիստի ընթացքում ամփոփվել է Ուկրաինայի հայերի միության 2015թ. գործունեությունը եւ քննարկվել են  2016թ. առաջնայնությունները, հայտնում է Analitikaua-ն։

Ուկրաինայի հայերի միության նախագահ Վիլեն Շատվորյանը նիստի ընթացքում դրական է գնահատել շրջանային համայնքների աշխատանքը եւ հայտարարել է, որ Ուկրաինայի հայերի միության եւ շրջանային համայնքների փոխհարաբերությունների ինտենսիվացումը 2016թ. առաջնայնություններից է։

Նիստին ներկա են եղել Ուկրաինայի կառավարության ներկայացուցիչները՝ փոխվարչապետ, մշակույթի նախարար Վյաչեսլավ Կիրիլենկոն, ՆԳ նախարար Արսեն Ավակովը, ազգային պատգամավորներ, հոգեւորականներ հասարակական գործիչներ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ