News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Սահմանադրական փոփոխություններն առճակատում չեն իշխանության եւ ընդդիմություն միջեւ: Այսօր՝ նոյեմբերի 27-ին, «Այո»-ի եւ «Ոչ»-ի ռեալիթի շոուի շրջանակում Տավուշի մարզի Բերդ քաղաքի բնակիչների հետ հանդիպմանը նման կարծիք է հայտնել ՀՅԴ անդամ Արթուր եղիազարյանը:

«ՀՅԴ-ն միշտ էլ հայտարարել է, որ կողմ է կառավարման խորհրդարանական համակարգին: Մեր քաղաքական ուժը ներկայացրել է առաջարկներ, որոնք ընդունվել են Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի կողմից: Հետեւաբար, մենք կողմ ենք այս նախագծին: Եթե նույնիսկ հաջորդ խորհրդարանում մեր քաղաքական ուժից ոչ մի պատգամավոր չլինի, մենք պաշտպանելու ենք այս նախագիծը»,- ասել է նա:

Արթուր Եղիազարյանի խոսքով՝ Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը երկու տարի աշխատել է այս նախագծի վրա, իշխանության եւ ընդդիմության ներկայացուցիչներն առաջարկներ են ներկայացրել:

«Իդեալական ոչինչ չկա: Եթե չընդունենք նախագիծը, մնում է այնպես, ինչպես մնում է... Հնարավոր չէ, որ բոլորին յուրաքանչյուր կետ բավարարի, կարեւորը, որ հիմնական կետերը հավանության արժանանան ձեր կողմից»,- նշել է նա:

Արթուր Եղիազարյանը հիշեցրեց նորից, որ Սահմանադրական փոփոխություններով կառավարման խորհրդարանական համակարգ է առաջարկվում, որը լայն հնարավորություններ է ընձեռնում քաղաքական ուժերի եւ հասարակության համար:

Հիշեցնենք, որ Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն կանցկացվի դեկտեմբերի վեցին:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սերժ Սարգսյան. Սահմանադրական փոփոխությունները բանակի մարտունակության վրա միայն դրական են ազդելու
Պաշտպանության նախարարությունում պետք է ծառայեն այն տղաները, ովքեր իրենց քաջաբար են դրսեւորել...
ԼՂՀ Սահմանադրական բարեփոխումների հանրաքվե. ՀՅԴ-ն ակտիվ «դեմի» քարոզարշավ չի կազմակերպի, Խանումյանը մենակ մնա՞ց
Սահմանադրական բարեփոխումների նախագծին դեմ են քվեարկել երկու խմբակցություն` «Դաշնակցությունն» ու «Վերածնունդը»...
ՄԻՊ-ը հրապարակել է սահմանադրական հանրաքվեի վերաբերյալ զեկույցը
Ընտրական գործընթացին առնչվող հանցանքների քննության հետ կապված նշված պրակտիկան արդյունավետ չէ նման իրավախախտումները կանխարգելելու տեսանկյունից․․․
Սահմանադրական հանրաքվեի կեղծարարներն ընդամենը տուգանքով ազատվեցին. Զուրաբյան
Զուրաբյանը հիշեցրեց, որ Գլխավոր դատախազության տվյալներով՝ 2015-ի դեկտեմբերի 6-ի հանրաքվեում խախտումների մասին 597 ահազանգ է ստացվել...
Շիրակ Թորոսյանը սահմանադրական փոփոխությունների մասին. Հայաստանում ու Ղարաբաղում իրավիճակը նույնը չէ
ԼՂՀ նոր Սահմանադրության հայեցակարգը ենթադրում է անցում կառավարման նախագահական ձեւին...
Բակո Սահակյանը կուսակցությունների հետ քննարկել է սահմանադրական բարեփոխումները
Հանդիպմանը ներկա էին ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, պաշտոնատար այլ անձինք...
Ամենաշատ