Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին առաջարկել է միջուկային հարված հասցնել Թուրքիային, փոխանցում է «Գովորիտ Մոսկվա»-ն։
Քաղաքական գործիչը կարծում է, որ Թուրքիայի իշխանությունները Սիրիայում ռուսական օդանավը խոցելուց հետո պետք է վախենան Ռուսաստանի պատասխան ռազմական գործողություններից։
«Նախագահի մեկ հիմար գործողություն, եւ նրանց երկիրը կարող է առհասարակ վերանալ երկրի վրայից։ Այն կարելի է ոչնչացնել հրթիռա-միջուկային հարվածով։ Ստամբուլը շատ հեշտ է ոչնչացնել։ Բավական է մեկ ատոմային ռումբ գցել նեղուցը, եւ ջուրը կտանի»,- ասել է Ժիրինովսկին։
Նրա խոսքով՝ Թուրքիան Ռուսաստանի համար մեկ թշնամին է։