Թուրքական F-16 կործանիչը ռուսական Սու-24 ռմբակոծիչի վրա նշան է բռնել երկրից։ Այս մասին հայտնել է ՌԴ ռազմատիեզերական ուժերի գլխավոր հրամանատար գեներալ-գնդապետ Վիկտոր Բոնդարյովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«F-16 օդանավը դուրս է եկել թույլատրելի գործարկման գոտի ոչ շեղ հետապնդումով, ինչը վկայում է այն մասին, որ կործանիչը նշան է բռնել կառավարման ցամաքային կետից»,- ասել է նա։
Ընդ որում Բոնդարյովը նշել է, որ Սիրիայում ռուսական ավիաբազայի հսկման համակարգի միջոցները եւ հարեւանությամբ թռչող օդանավը չեն ֆիքսել թուրքական F-16 կործանիչի կողմից Սու-24-ին ուղղված նախազգուշացումներ։