Երկիրը մտադիր չէ ռազմական ուժ կիրառել Ղրիմը վերադարձնելու համար: Այդ մասին ասել է Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն, տեղեկացնում է «Պոդրոբնոստին»:
«Ղրիմն ազատելու միակ միջոցը Ուկրաինայի հաջողությունն է»,- ասել է Պորոշենկոն` ելույթ ունենալով նիդերլանդական համալսարանում:
Պորոշենկոյի խոսքով, Ուկրաինան ղրիմցիներին ցույց կտա, որ երկիրը «հաջողակ, ազատ պետություն է դարձել»: