News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Համացանցում ռուսական Սու-24 ռմբակոծիչի կործանման արագ լուսաբանումն ու օդաչուների վայրէջքի վայր զինյալների արագ հասնելը վկայում են ինքնաթիռի ոչնչացումը նախապես ծրագրելու մասին: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի օդատիեզերական ուժերի գլխավոր հրամանատար, գեներալ-գնդապետ Վիկտոր Բոնդարյովը:

Նա նշել է, որ թուրքական ՌՕՈՒ-ի F-16 ինքնաթիռը ռուսական ռմբակոծիչը խոցել է Մոսկվայի ժամանակով 10:24-ին, իսկ արդեն 1.5 ժամ անց օդանավի կործանման տեսանյութը հայտնվել է թուրքական մասնավոր հեռուստաալիքներից մեկի YouTube-ի ալիքում:

«Օպերատորն իմացել է ժամանակն ու վայրը, որտեղից հնարավոր կլիներ բացառիկ կադրեր անել»,- հայտարարել է Բոնդարյովը: ՌԲԿ-ի փոխանցմամբ, նա նաեւ ընդգծել է օդաչուների վայրէջքի վայր զինյալների օպերատիվ տեղ հասնելու փաստը: «Այս  փաստերը վկայում են ինքնաթիռի ոչնչացումը նախապես ծրագրելու մասին»,- ընդգծել է նա:

Ավելի վաղ Բոնդարյովը հայտարարել էր, որ թուրքական ՌՕՈՒ-ն նախապես ծրագրել է ռուսական Սու-24-ի դեմ հարձակումը: Նա ընդգծել է որ թուրքական F-16-ը ժամանակ չէր ունենա հերթապահության վայրից հրթիռի արձակման վայր հասնելու համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վրաստանում ձերբակալվել է Սիրիայում ռուս օդաչուի սպանության համար մեղադրվող Թուրքիայի քաղաքացին
Քուրթուլուշը քրեական խմբեր է ղեկավարել Թուրքիայի տարբեր շրջաններում...
Ռուս օդաչուին սպանած հանցագործը 5 տարով ազատազրկվել է ապօրինի զենք պահելու համար
«Դատարանը չի քննել ռուս օդաչու Պեշկովի սպանությանը Չելիկի մասնակցությունը, այդ մասով հետաքննությունը շարունակվում է»,- նշել է փաստաբանը․․․
Պուտինը փոխել է իր կարծիքը Թուրքիայի կողմից ռուսական Սու–24-ը խոցելու մասին
Նա նշել է, որ Ռուսաստանի եւ Թուրքիայի հարաբերությունները շարունակում են զարգանալ…
Թուրքիայում ՍՈւ-24-ի օդաչուի սպանության մեջ մեղադրվողն իրեն մեղավոր չի ճանաչել
Ռուսական ՍՈւ-24-ի օդաչու Օլեգ Պեշկովի սպանության գործով մեղադրյալ Ալփարսլան Չելիքն իրեն մեղավոր չի ճանաչել…
Թուրքիայի կոկորդիլոսի արցունքները․ Չավուշօղլուն պատրաստ է անձամբ ներողություն խնդրել «Սու 24»-ի օդաչուի այրուց
Մենք ուզում ենք նյութական աջակցություն ցուցաբերել զոհված օդաչուի ընտանիքին։ Ես պարոն Լավրովին փոխանցել եմ, որ պատրաստ եմ այցելել օդաչուի այրուն, եթե նա համաձայնի, որպեսզի ներողություն խնդրեմ ու ցավակցեմ․․․
Չավուշօղլու. Թուրքիան մտադիր է ընդլայնել Ռուսաստանի հետ համագործակցությունը
«Մենք մեր համագործակցության հետագա խորացման քաղաքական կամք ունենք: Դա երկու ղեկավարների կամքն է...
Ամենաշատ