News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 17
Տեսնել լրահոսը

2015 թվականի դեկտեմբերին Մոլդովայում կբացեն Մանուկ բեյ Միրզոյանի վերանորոգված կալվածքը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց Մոլդովայի Տուրիզմի զարգացման ասոցիացիայի նախագահ Վիորել Միրոնը: Այն գտնվում է Խինչեշտ քաաքի մերձակայքում՝ Քիշնեւից ոչ հեռու: Կալվածքի վերականգնումը սկսվել է դեռեւս 2006 թվականին: Ընդհանուր առմամբ աշխատանքների համար շուրջ 3 մլն եվրո է ծախսվել, որի մեծ մասը Եվրամիության դրամաշնորհային միջոցներ են, մյուս մասը՝ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջետային միջոցներ:

«Մենք դիմեցինք նաեւ Հայաստանին, ինչպես նաեւ հայ մեկենասներին ու գործարարներին, սակայն, ցավոք, միջոցներ չգտնվեցին: Բայց ուրախ ենք, որ մեզ համար կարեւոր այս հուշարձանը վերականգնված է: Հիմա այն ներառված է Մոլդովայի Տուրիզմի գործակալության ազգային զբոսաշրջային գործակալության երթուղիներից մեկում»,- նշեց նա:

XIX դարում Մանուկ բեյի կալվածքի կառուցմանը մասնակցել է Քիշնեւի քաղաքային ճարտարապետ Ալեքսանդր Բերնարդացին: Այդ պատճառով պալատի վերականգնման աշխատանքներին մասնակցել են Օդեսային վարպետներ (որտեղ նույնպես գործել է ճարտարապետը), ինչպես նաեւ ֆրանսիական կլասիցիզմի շինությունների վերականգնման փորձ ունեցող մասնագետներ Ռումինիայից:

Պալատի ինտերիերը չի պահպանվել, սակայն ժամանակակից վարպետները գոյություն ունեցող էսքիզների հիման վրա կահույք եւ սպասք են ստեղծել: Ավելի լավ վիճակում է եղել որսորդական տնակը, որտեղ դեռեւս 70-ականների վերջին ժողովրդական արհեստների թանգարան է բացվել: Այն վերականգնվել է 2007 թվականին:

Մանուկ բեյ Միրզոյանը դիվանագետ եւ ֆինանսիստ էր Օսմանյան պալատում: Նա որպես միջնորդ է հանդես եկել 1806-1812 թվականներին Թուրքիայի եւ Ռուսաստանի միջեւ խաղաղության պայմանագրի կնքման ժամանակ: Պատերազմի ավարտից հետո Օսմանյան կայսրությունում նա մեղադրվել է ռուսների օգտին լրտեսության մեջ եւ փոխադրվել Ռուսաստանին անցած Բեսարաբիա: Այնտեղ էլ նա սկսել է պալատի շինարարությունը, որն ավարտին են հասցրել նրա ժառանգները:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ