Բելգիական Նամյուր քաղաքի կայարանում ստուգումներից հետո իրավապահները թույլատրել են կրկին այն բացել ուղեւորների համար: Այս մասին գրում է L'Avenir-ը:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ոստիկանությունը կայարանում ռումբի առկայության մասին հաղորդում է ստացել, ինչից հետո տարհանել է հարյուրավոր մարդկանց, իսկ գնացքների երթեւեկությունը դադարեցվել է:
Ըստ Gazeta-ի, կայարանում կասկածելի ոչ մի առարկա չի հայտնաբերվել: