News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Գլիտեր անունով կատուն փախել է Շվեդիայից, իսկ երկու ամիս անց հայտնաբերվել տանից 2.000 կմ հեռու: Այս մասին հաղորդում է NTV.ru՝ վկայակոչելով Local-ին:

Երբ 8 շաբաթ անց կենդանուն գտնելու հույսը մարում է, նրա տիրոջը՝ Սեմի Կառլսոնին զանգահարում են Ֆրանսիայի հարավային Նիմ քաղաքից եւ հայտնում, որ կատուն այնտեղ է: Փախստականի ինքնությունը հաստատում են ականջի մեջ տեղադրված միկրոչիպի օգնությամբ:

Թե ինչպես է Գլիտերը հայտնվել տանից այդքան հեռու, հայտնի չէ: Այժմ Սեմի Կառլսոնը հույս ունի, որ մինչ տոները կենդանին տանը կլինի: Մինչ այդ, Գլիտերին պետք է փաստաթուղթ տան եւ կատաղության դեմ պատվաստեն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ