News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Փորձագետներն ավարտել են ռուս ցար Ալեքսանդր 3-րդի դամբարանի ուսումնասիրությունը կայսերական ընտանիքի անդամների մահվան հետաքննության շրջանակներում եւ նմուշներ են վերցրել գենետիկ անալիզի համար, որպեսզի համեմատեն դրանք Նիկոլայ 2-րդի ենթադրյալ աճյունի ԴՆԹ-ի նմուշների հետ: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով իր աղբյուրները:

Ալեքսնդր 3-րդի դամբարանը, որը գտնվում է  Սանկտ Պետերբուրգի Պետրապավլովսկի տաճարում, խորհրդային տարիներին չէր բացվել: Դա ապացուցել է Նիկոլայ 2-րդի եւ նրա ընտանիքի անդամների մահվան գործով հետաքննության շրջանակներում անցկացված գենետիկ ուսումնասիրությունը: Այս մասին հայտնել է Սանկտ Պետերբուրգի փոխնահանգապետ Վլադիմիր Կիրիլովը:

Նրա խոսքով՝ գերեզմանը բացելիս նկատվել է տապանաքարի կափարիչի տեղաշարժ, ինչպես նաեւ նշաններ կան, որ 1917թ.-ից հետո շինության վերին մասը վերակառուցվել է: Սակայն դամբարանը չի վնասվել, ինչը վկայում է այն  մասին, որ ներխուժում չի եղել:

1920-ական թթ. Վարշավայում լույս տեսնող էմիգրանտների թերթերում բազմիցս տեղեկություններ էին հայտնվել այն մասին, որ բոլշեւիկերը բացել են ցարական դամբարանները, որպեսզի թալանեն եւ վաճառեն թանկարժեք իրերը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ