News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Սիրիայում սպասվող իրադարձությունները կարող են ձեռնտու լինել քրդերին, գրում է ֆրանսիական Liberation թերթը:

Ռուսների նպատակն է փակել Սիրիայի սահմանը Լաթաքիայից հյուսիսում, որպեսզի սիրիական բանակը կարողանա հասնել ապստամբների օջախներին՝ Ջեբել, Թուրքմեն եւ Ջեբել Աքրադ, որոնք սպառնում են Ռուսաստանի ռազմակայաններին: Դա անել չի հաջողվի, քանի դեռ այդ խմբավորումներն աջակցություն են ստանում Թուրքիայից: Սիրիայի բանակը նվաճել է մի շարք տարածքներ, բայց դա շատ քիչ է համեմատած նրա հետ, ինչ կարող էր նրանց տալ ռուսական ավիացիան, գրում է թերթը:

«Կարո՞ղ է իրականություն դառնալ ԻՊ-ի դեմ մեծ միությունը, որի մասին մտածում է Օլանդը: Դա նշանակում է հեռանալ ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայից: Ֆրանսիայում հասարակական կարծիքը եւ քաղաքական դաշտի մի մասը պաշտպանում է Ռուսաստանի հետ մերձեցումը՝ ԻՊ-ին արմատախիլ անելու համար:

Դժվար է կանխագուշակել Վլադիմիր Պուտինի արձագանքը: Նա մեղադրում է Թուրքիայից «թիկունքից դանակով հարվածելու» մեջ: Ամենայն հավանականությամբ, Ռուսաստանը կսկսի ուժեղացնել քրդական ուժերին Սիրիայում, որպեսզի նրանք կարողանան իրականություն դարձնել իրենց երազանքը՝ միավորել բոլոր տարածքները մեկ ամբողջության մեջ»,-գրում է թերթը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Լավրով. ԵՄ առաքելությունը Հայաստանում վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության
ՌԴ արտգործնախարարն ընդգծել է, որ վերջին տարիների պատմությունը խեղաթյուրում…
Ադրբեջանի ԱԳՆ-ն ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղարին «նեղմիտ քաղաքական գործիչ» է անվանել 
Երեկոյան թողարկումը նվիրված է անձամբ ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենին և նրա խմբի հրապարակած զեկույցին...
ՆԱՏՕ-ն քննարկում է դաշինքի սահմանների մոտ հրթիռներ խփելու հնարավորությունը
ՆԱՏՕ-ն ուսումնասիրում է տարբեր հայեցակարգեր...
ՆԱՏՕ-ի ուժերի կողմից Հարավսլավիայի ռմբակոծության մեկնարկից անցել է 25 տարի
Սերբիայի բազմաթիվ քաղաքներում տեղի են ունեցել հիշատակի արարողություններ...
Թուրքիայի ԱԳՆ նախարարը եւ ՆԱՏՕ գլխավոր քարտուղարը հեռախոսազրույց են ունեցել
Դիվանագիտական աղբյուրներից ստացված տեղեկատվության համաձայն...
ՆԱՏՕ. Մենք անվերապահորեն դատապարտում ենք հարձակումը Մոսկվայում համերգի հանդիսատեսների վրա
Մենք անվերապահորեն դատապարտում ենք...
Ամենաշատ