News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

«Հրապարակ» թերթը գրում է. «Վերջին շրջանում քաղաքական շրջանակներում, ինչպես նաեւ մամուլում, հաճախ շրջանառվում է հանրաքվեից հետո կառավարության արմատական փոփոխման հարցը: Ու թեեւ ոմանք պնդում են, որ այդ փոփոխությունների նախաձեռնողը գործող վարչապետ Հովիկ Աբրահամյանն է, սակայն, ՀՀԿ վերնախավի տեղեկություններով, չի բացառվում, որ առաջին զոհը հենց Հովիկ Աբրահամյանը լինի: Ըստ նույն աղբյուրների, այդ փոփոխությունը վաղուց է պատրաստվում Սերժ Սարգսյանի կողմից:

Ընդ որում՝ շրջանառվում է նաեւ նոր ընտրյալի անունը՝ ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյան: Այս տարբերակի օգտին խոսում են նաեւ այն անհերքելի փաստերը, որ նախագահը հենց Վիգեն Սարգսյանին է վստահում ամենամասշտաբային եւ կարեւորագույն պետական ծրագրերի իրականացումը՝ սկսած Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի պետական մեծածավալ միջոցառումներից եւ ավարտած նրանով, որ հենց աշխատակազմի ղեկավարին է վստահվել սահմանադրական հանրաքվեի «այո»-ի քարոզչության ղեկավարի պաշտոնը:

Մոտալուտ փոփոխման հեռանկարները բավականին նյարդայնացնում են գործող վարչապետին եւ արդեն իսկ կոնկրետ գործողությունների մղում: Մասնավորապես հայտնի է դարձել, որ քաղաքական ինտրիգներում տասնամյակներ շարունակ հմտացած Հովիկ Աբրահամյանն իր վերահսկողության տակ գտնվող լրատվամիջոցների ղեկավարներին հրահանգել է դեկտեմբերի 6-ից հետո թիրախ դարձնել իր հավանական մրցակից Վիգեն Սարգսյանին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Ժողովուրդ». 1000 տիրազուրկ հորերից ջուրը հոսում է Թուրքիա. Նիկոլ Փաշինյանը խաբել է. մաս 199
Ներկայացնելով փաստ 77-ը, հայտարարեց, որ Արարատյան դաշտում իրականացվել են 13 խորքային հորերի...
«Իրավունք». «Շանթ դաշինք». Հայր եւ որդի պատրաստվում են ընտրությունների
«Շանթ դաշինք» ազգայնական կուսակցությունը որոշում է կայացրել մասնակցել Հայաստանի խորհրդարանական...
«Հրապարակ». Հերթական սրբապղծությունը
ՔՊ-ական շրջանակներում այլեւս կասկած չունեն, որ Թուրքիան ցեղասպանությունից հրաժարվելու նախապայման է...
«Ժողովուրդ». Մեզ համար հիմք է Ալմաթիի հռչակագիրը․ ԵՄ դեսպանը` ՀՀ-ի վրա հնարավոր հարձակմանը Եվրամիության արձագանքի մասին
«Ժողովուրդ» օրաթերթը Տավուշի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ դիրքորոշում ստանալու համար դիմել էր...
«Փաստ». Թոշակ չեն ավելացնում, բայց ոստիկանների աշխատավարձը նորից բարձրացնում են
Ի մասնավորի, ըստ որոշման, ներքին գործերի նախարարության ոստիկանության զորքերի արտաքին ծառայություն...
«Հրապարակ». ՔՊ-ում վախ են «բռնում»
Ֆրակցիայի մեր աղբյուրն անկեղծացավ, որ վերջին շրջանում՝ Տավուշի թեմայից հետո, հանրային վերաբերմունքը...
Ամենաշատ