News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ճապոնիան պատրաստվում է վերսկսել կետերի արդյունահանումը՝ չնայած ՄԱԿ-ի միջազգային դատարանի նախորդ տարվա մարտին կայացված որոշմանը, որը պահանջում է դադարեցնել այդ գործունեությունը, հաղորդում է Reuters-ը:

Ճապոնիայի ձկնաբուծության գործակալությունը Կետերի արդյունահանման միջազգային հանձնաժողովին է ուղարկել իր վերանայված պլանը 2015-2016 թվականների համար:

Գործակալությունում «գիտականորեն հիմնավորված» են անվանել պլանը, որտեղ սպանված կետերի թիվը կրճատվել է մինչեւ 333-ի:

Նշվում է, որ այս քայլը, հավանական է, միջազգային վրդովմունք կառաջացնի: Իր հերթին, Ճապոնիայի իշխանությունները բազմիցս պնդել են, որ կետերի օգտագործումը սննդի մեջ իրենց մշակույթի մի մասն է եւ կետերի որսը չի սպառնում նրանց պոպուլյացիային, հաղորդում է Gazeta-ն:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ