Հոլանդական հանցավոր խմբավորումը շտապ օգնության կեղծ մեքենաներով Մեծ Բրիտանիա է անցկացրել 2.4 մլրդ դոլար արժողությամբ հարյուրավոր կգ թմրանյութ: Ինչպես հայտնում է iTV-ն, խմբի անդամներն օգտագործել են կեղծ համազգեստ եւ հենակներով կեղծ հիվանդների, որպեսզի կասկած չառաջացնեն: Այդ միջոցով նրանք Մեծ Բրիտանիայի տարբեր կետեր կոկաին, հերոին եւ այլ թմրանյութեր են մատակարարել: 2014-2015թթ. նրանց հաջողվել է այդ ճանապարհով ներկրել թմրանյութի 45 խմբաքանակ, փոխանցում «ՌԻԱ Նովոստի»-ն:
Խմբի անդամներին երկարատեւ ազատազրկում է սպառնում: Վճիռը կկայացվի եկող շաբաթ: