News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ից սոցիալական մարդաբանները համարում են, որ էքստրավերտներն ավելի, քան ինտրովերտները, հակված են մանիպուլյատիվ հնարքներ կիրառել մարդկանց հետ շփման ընթացքում, տեղեկացնում է  Lenta-ն` վկայակոչելով The Independent-ին:

Գիտնականները հետեւել են բակալավրիատի 200 ուսանողի: Փորձարկվողները մասնակցել են մի խաղի, որը հնարավորություն էր տալիս փող վաստակել ընդհանուր բանկում գումար ներդնելու միջոցով: Առաջին դեպքում ուսանողներին թույլ էր տրվում չբացահայտել, թե ինչպես են ներդրել իրենց գումարային միջոցները, իսկ երկրորդ դեպքում դա անելը պարտադիր էր:  

Պարզվել է, որ էքստրավերտները ավելի, քան ինտրովերտները հակված են սոցիալական իրավիճակն օգտագործել իրենց օգտին:  Այսպես` առաջին դեպքում էքստրավերտներն իրենց ավելի շատ փող էին թողնում, քան ինտրովերտները, իսկ երկրորդ դեպքում, ընդհակառակը, ցանկացել էին իրենց ավելի շռայլ ներկայացնել: Ինտրովերտները գրեթե երկու դեպքում էլ  չէին փոխել իրենց մարտավարությունը:    

Իրենց հետազոտության մեջ գիտնականները փորձել էին պարզել, թե էքստրավերտների եւ ինտրովերտների վրա ինչ ազդեցություն են թողնում պարգեւներն ու պատիժները սոցիալական փոխազդեցության պայմաններում: Գիտնականները ենթադրում են, որ էքստրավերտների դիտարկված պահվածքը կապված է այն առանձնահատկությունների հետ, որ հատուկ են ազատ պայմաններում փոխազդեցությունից սոցիալական համագործակցության անցնելու վերաբերյալ էքստրավերտների պատկերացմանը: 

Գիտնականները ենթադրում են, որ իրենց հետազոտության արդյունքները կարող են նոր հիպոթեզների հանգեցնել, որոնք վերաբերում են անհատական պահվածքային տարբերությունների առանձնահատկությունների կենսաբանության, ինչպես նաեւ անհատի եւ սոցիալական հաստատությունների միջեւ երկկողմանի փոխգործակցության ավելի լավ ընկալմանը: 

Հոգեբանության մեջ ինտրովերտությունը եւ էքստրավերտությունը կապված են անհատի` դեպի ներքին (առաջին դեպքում) կամ արտաքին (երկրորդ դեպքում) աշխարհ կողմնորոշվածության հետ: Առաջին անգամ նման դասակարգում առաջարկել է շվեյցարացի հոգեբան Կարլ Յունգը: Մարդկանց ինտրովերտների եւ էքստրավերտների բաժանելու սկզբունքի հետ համամիտ են ոչ բոլոր գիտնականները:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ