News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

ՀՀ Ազգային անվտանգության ծառայության կողմից նոյեմբերի 25-ին վնասազերծված եւ ծանր հանցագործություններ նախապատրաստվելու կասկածանքով կալանավորված 21 անդամներից մեկը՝ 19-ամյա Տիգրան Բոյաջյանը, «Հիմնադիր Խորհրդարանի» ակտիվ համակիրներից է եղել, սակայն Բաղրամյանի ցույցերից հետո երիտասարդն անհայտ պատճառներով  դադարել է մասնակցել նախաձեռնության հավաքներին: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց  «Հիմնադիր Խորհրդարանի» մամուլի քարտուղար Վարուժան Ավետիսյանը՝ հավելելով, որ Տիգրան Բոյաջյանը երբեք կասկածների տեղիք չի տվել:

«Տիգրան Բոյաջյանը ժամանակին մեր աջակիցներից էր, բայց վերջին ամիսներին՝ Բաղրամյանի դեպքերից հետո ակտիվ չի եղել, նրան չենք տեսել: Մենք հազարավոր աջակիցներ ունենք, չենք կարող մոնիտորինգ անել, իմանալ՝ ինչով է զբաղվում: Մարդը կարող է հինգ տեսակի կյանք վարել, նույնիսկ հարազատները չգիտեն՝ ինչով են զբաղվել իրենց երեխաները, մենք ի՞նչպես կարող ենք իմանալ: Նկատել եմ, որ չկա, բայց չեմ հետաքրքրվել, թե ուր է, շատերն են գնում-գալիս, անձնական գործեր ունեն»,-նշեց ՀԽ մամուլի քարտուղարը:

Վարուժան Ավետիսյանի խոսքով՝ Տիգրան Բոյաջյանը երբեք շատ աչքի չի ընկել, եւ չէր կարող զինված հանցախմբի անդամ լինել: 

«Ինքը խելացի, համեստ, չափավոր, մեծերի  հանդեպ հարգանքով երիտասարդ էր, չերեւացող էր: Եւ ես չեմ էլ կասկածում, որ նա այսօր էլ է այդպիսին»,-ասաց նա:

Վարուժան Ավետիսյանը ընդգծեց, որ եթե զինված հանցախմբում «Հիմնադիր Խորհրդարանի» երբեմնի աջակիցներ կան, դա դեռ չի նշանակում, որ հանցախումբը կապ ունի իրենց հետ:

Նշենք, որ Տիգրան Բոյաջյանը Շիրակի մարզի Փանիկ գյուղից է, սովորում է Երեւանի Պետական համալսարանում: Ըստ մեր տեղեկությունների վերջին շրջանում քաղաքացիական ակտիվության պատճառով երիտասարդի առաջադիմությունն ընկել է, նա հաճախ է բացակայել դասերից:

Վարուժան Ավետիսյանը, սակայն նշեց, որ անհնար է վերահսկել, թե իրենց աջակիցների անձնական կյանքում ինչ է կատարվում եւ ինչ խնդիրներ ունեն:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 25-ին Ազգային անվտանգության ծառայությունը Երեւանում վնասազերծել է ծանր հանցագործություն կազմակերպելու մեջ կասկածվող խմբի: ԱԱԾ-ի փոխանցմամբ, նոյեմբերի 25–ին ԱԱԾ աշխատակիցները ոստիկանության հետ համատեղ տան խուզարկության ընթացքում հայտնաբերվել են տարբեր տեսակի ինքնաձիգեր, ատրճանակներ, նռնականետեր (այդ թվում «մուխա» տեսակի), նռնակներ, պայթուցիկ նյութեր եւ պայթուցիկ սարքեր, կապի միջոցներ, փամփուշտներ, փամփշտակալներ, ռազմական հանդերձանք՝ այդ թվում զրահաբաճկոններ: Խուզարկության պահին առանձնատանը, Արթուր Վարդանյանի գլխավորությամբ, հավաքված են եղել հանցավոր խմբակցության 9 անդամները, որոնք ձերբակալվել են: Կասկածյալների ընդհանուր թիվը 19–ն է, երեկվանից մայրաքաղաքում, Շիրակում եւ Կոտայքում զինված հսկողություն են իրականացնում իրավապահները` ենթադրաբար մյուս կասկածյալներին գտնելու նպատակով:

ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 223-րդ հոդվածի 1-ի եւ 2-րդ մասերով եւ 235–րդ հոդվածի 3-րդ մասով, կատարվում է նախաքննություն:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Զինված խմբի «պարագլուխ» Արթուր Վարդանյանը դատի է տվել Էդուարդ Շարմազանովին
Վարդանյանը պահանջում է դատարանից՝ պարտավորեցնել պատասխանողին ներողություն խնդրել և հրապարակայնորեն հերքել...
«Զինված խմբի» «պարագլուխ» Արթուր Վարդանյանն ազատ արձակվեց դատարանի դահլիճից (ֆոտո)
1 մլն դրամ գրավի դիմաց...
Միջնորդեցին գրավի դիմաց ազատ արձակել «Զինված խմբի» «պարագլխին». դատարանը հեռացավ որոշում կայացնելու
Գործով շուրջ երկու տասնյակ ամբաստանյալներից միայն Վարդանյանն է ներկայումս գտնվում կալանքի տակ...
Վերսկսվեց չորս տարի շարունակ քննվող «Զինված խմբի» գործի քննությունը (ֆոտո)
4 տարի շարունակ քննվող «Զինված խմբի» երկու տասնյակ անդամների գործը պետք է քննվի նորից...
«Զինված խմբի» գործը կքննի դատավոր Մեսրոպ Մակյանը
4 տարի շարունակ քննվող «Զինված խմբի» երկու տասնյակ անդամների գործը պետք է քննվի նորից...
Պաշտպանը պահանջում է Հայրիկյանի և Բաբուխանյանի անձնական երաշխավորությամբ ազատ արձակել Արթուր Վարդանյանին
Արթուր Վարդանյանի խափանման միջոցի հարցով նրա պաշտպան Լևոն Բաղդասարյանը օրերս վերաքննիչ բողոք է ներկայացրել...
Ամենաշատ