News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Գործող սահմանադրության կիսանախագահական համակարգի դեպքում, երբ նախագահն ու խորհրդարանի մեծամասնությունը նույն թիմն են ներկայացնում նախագահը դառնում է սուպերնախագահ, որը ում ուզում նշանակում է: Այս մասին  այսօր՝ նոյեմբերի 28-ին, Սահմանադրական փոփոխությունների «Այո և ոչ» հեռուստանախագծի շրջանակներում Արմավիրի մարզի Մրգաշատ գյուղում հանդիպման ժամանակ հայտարարել է ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ-ական Վարդան Այվազյանը:

«Իսկ երբ ՀՀ նախագահը մի թիմից է, խորհրդարանի մեծամասնությունն այլ թիմից, ինչպես Վրաստանում եղավ Սահակաշվիլիի եւ Իվանիշվիլիի դեպքում, տեղի է ուննում հակամարտություն: Մենք պատերազմող երկիր ենք, ու եթե նախագահն ու խորհրդարանը տարբեր թիմերից լինեն, պատերազմի ժամանակ նրանց տեսակետները կարող են բախվել: Հենց այդ հակասությունները վերացնելու համար էլ ուզում ենք անցնել խորհրդարանական համակարգի, եւ ստեղծել հակակշիռներ»,-հայտարարեց նա:

Անդրադառնալով այն փաստարկին, որ սահմանադրական փոփոխությունների դեպքում ընտրովի պաշտոնյաների թիվը պակասելու է, այդ թվում ՀՀ նախագահի պաշտոնը չի լինելու ընտրովի, Վարդան Այվազյանը նկատեց. «Կարեւոր չէ պաշտոնյան ընտրվում է, թե նշանակվում, ավելի կարեւոր է, թե նրան ինչ լիազորություններ ենք տալիս: ԽՍՀՄ-ի ժամանակ ես եղել եմ Չարենցավանի քախխորհրդի նախագահ, բայց իմ լիազորությունները պակա՞ս են եղել»:

«ՈՉ»-ը ներկայացնող ՀԱԿ խմբակցության պատգամավոր, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանն էլ իր խոսքում նշել է. «Այդ ի՞նչ եղավ, որ որոշեցին փոխել Սահմանադրությունը: Ասում են վիճակը վատ է, դրա համար ուզում ենք փոխել: Արա, բայց ինչի՞ է վատ, ձեր պատճառով է վատ: 2012-ին ու 2013-ին ՀՀԿ-ն ընտրվել է, բայց էդ ժամանակ Սահմանադրություն փոխելու խոստում չէր տվել: Բա ինչի՞ հանկարծ «բարիացան»: Որովհետեւ դեմը 2017-2018 թվականների ընտրություններ կան, գնալով դժվար են ընտրվում»:

Ըստ Բագրատյանի կարեւոր հարցն այն է, թե քանի մարմին է ընտրում ժողովուրդը: «Եթե ընտրում է նախագահ եւ խորհրդարան, դրանք իրար հսկում են, եթե ընտրում է գյուղապետ եւ ավագանի, դրանք իրար հսկում են: Էս մարդիկ ասում են դա պետք չի, կլինի մի հատ խորհրդարան: Հետո էլ ասում են պիտի լինի կայուն մեծամասնություն, ինչը նշանակում է երկրորդ փուլով իրենք մենակ են ընտրվում ու նշանակում է խորհրդարան էլ չկա: Նախագահը կա, բայց 2018-ից հետո խորհրդարանում իրենք են ընտրում: Խորհրդարանն էլ են իրենք ընտրում: Սա արկածախնդրություն է:

Հիմա կարող եք ասել, որ առաջ ընտրում էինք, մեջն ինչ կա, այո ճիշտ եք, բայց հիմա դա էլ չի լինելու»,-ընդգծեց ընդդիմադիր պատգամավորը:

«Իշխանությունն ասում է գործող սահմանադրությամբ նախագահական ընտրություններում ստանում ես ամեն ինչ, կամ ոչինչ: Բայց եթե փոխեն Սահմանադրությունը, այդ ոչինչն էլ չենք ստանալու: Բայց գործող սահմանադրությամբ իշխանությունները վախենում են առնվազն մեկ ընտրությունից՝ նախագահականից, որովհետեւ չեն կարողանում նորմալ ընտրվել»,-ընդգծեց նա:

Նշենք, որ Սահմանադրության հանրաքվեն տեղի է ունենալու դեկտեմբերի 6-ին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սերժ Սարգսյան. Սահմանադրական փոփոխությունները բանակի մարտունակության վրա միայն դրական են ազդելու
Պաշտպանության նախարարությունում պետք է ծառայեն այն տղաները, ովքեր իրենց քաջաբար են դրսեւորել...
ԼՂՀ Սահմանադրական բարեփոխումների հանրաքվե. ՀՅԴ-ն ակտիվ «դեմի» քարոզարշավ չի կազմակերպի, Խանումյանը մենակ մնա՞ց
Սահմանադրական բարեփոխումների նախագծին դեմ են քվեարկել երկու խմբակցություն` «Դաշնակցությունն» ու «Վերածնունդը»...
ՄԻՊ-ը հրապարակել է սահմանադրական հանրաքվեի վերաբերյալ զեկույցը
Ընտրական գործընթացին առնչվող հանցանքների քննության հետ կապված նշված պրակտիկան արդյունավետ չէ նման իրավախախտումները կանխարգելելու տեսանկյունից․․․
Սահմանադրական հանրաքվեի կեղծարարներն ընդամենը տուգանքով ազատվեցին. Զուրաբյան
Զուրաբյանը հիշեցրեց, որ Գլխավոր դատախազության տվյալներով՝ 2015-ի դեկտեմբերի 6-ի հանրաքվեում խախտումների մասին 597 ահազանգ է ստացվել...
Շիրակ Թորոսյանը սահմանադրական փոփոխությունների մասին. Հայաստանում ու Ղարաբաղում իրավիճակը նույնը չէ
ԼՂՀ նոր Սահմանադրության հայեցակարգը ենթադրում է անցում կառավարման նախագահական ձեւին...
Բակո Սահակյանը կուսակցությունների հետ քննարկել է սահմանադրական բարեփոխումները
Հանդիպմանը ներկա էին ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, պաշտոնատար այլ անձինք...
Ամենաշատ