News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանը կարծում է, որ նոյեմբերի 25-ին ԱԱԾ-ի կողմից վնասազերծված զինված խմբում ազատամարտիկներ չեն եղել:

Այսօր՝ նոյեմբերի 28-ին, մի քանի լրագրողների հետ զրույցում գեներալը նշեց, որ անհրաժեշտ է սպասել ԱԱԾ-ի կողմից տարվող նախաքննության ավարտին:

«Եթե Ազգային անվտանգության ծառայությունը աշխատել ա, ուրեմն մի բան կա, չէ՞:

Խառը ժամանակներն են, բոլորս էլ գիտենք, անվտանգության խնդիր ունենք: Հեսա սաղ կպարզվի՝ ով են, ինչ են: Ես զարմանում եմ՝ պայթուցիկ նյութը պահել են Նորքում որ ի՞նչ անեն, էսքան ապօրինի ռազմամթերք են հայտնաբերվել, ո՞ւմ պիտի տրաքացնեն, հայի, չէ՞»,- ասաց Սեյրան Սարոյանը: 

Նշենք, որ երեկ՝ նոյեմբերի 27-ին, Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավսության դատարանի որոշմամբ զինված խմբի 21 անդամները կալանավորվել են: Նրանց թվում է նաեւ ազատամարտիկ Խաչիկ Ավետիսյանը:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 25-ին Ազգային անվտանգության ծառայությունը Երեւանում վնասազերծել է ծանր հանցագործություն կազմակերպելու մեջ կասկածվող խմբի: ԱԱԾ-ի փոխանցմամբ, նոյեմբերի 25–ին ԱԱԾ աշխատակիցները ոստիկանության հետ համատեղ տան խուզարկության ընթացքում հայտնաբերել են տարբեր տեսակի ինքնաձիգեր, ատրճանակներ, նռնականետեր (այդ թվում «մուխա» տեսակի), նռնակներ, պայթուցիկ նյութեր եւ պայթուցիկ սարքեր, կապի միջոցներ, փամփուշտներ, փամփշտակալներ, ռազմական հանդերձանք՝ այդ թվում զրահաբաճկոններ: Խուզարկության պահին առանձնատանը, Արթուր Վարդանյանի գլխավորությամբ, հավաքված են եղել հանցավոր խմբակցության 9 անդամները, որոնք ձերբակալվել են: Կասկածյալների ընդհանուր թիվը 19–ն է, երեկվանից մայրաքաղաքում, Շիրակում եւ Կոտայքում զինված հսկողություն են իրականացնում իրավապահները` ենթադրաբար մյուս կասկածյալներին գտնելու նպատակով:

ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 223-րդ հոդվածի 1-ի եւ 2-րդ մասերով եւ 235–րդ հոդվածի 3-րդ մասով, կատարվում է նախաքննություն:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Զինված խմբի «պարագլուխ» Արթուր Վարդանյանը դատի է տվել Էդուարդ Շարմազանովին
Վարդանյանը պահանջում է դատարանից՝ պարտավորեցնել պատասխանողին ներողություն խնդրել և հրապարակայնորեն հերքել...
«Զինված խմբի» «պարագլուխ» Արթուր Վարդանյանն ազատ արձակվեց դատարանի դահլիճից (ֆոտո)
1 մլն դրամ գրավի դիմաց...
Միջնորդեցին գրավի դիմաց ազատ արձակել «Զինված խմբի» «պարագլխին». դատարանը հեռացավ որոշում կայացնելու
Գործով շուրջ երկու տասնյակ ամբաստանյալներից միայն Վարդանյանն է ներկայումս գտնվում կալանքի տակ...
Վերսկսվեց չորս տարի շարունակ քննվող «Զինված խմբի» գործի քննությունը (ֆոտո)
4 տարի շարունակ քննվող «Զինված խմբի» երկու տասնյակ անդամների գործը պետք է քննվի նորից...
«Զինված խմբի» գործը կքննի դատավոր Մեսրոպ Մակյանը
4 տարի շարունակ քննվող «Զինված խմբի» երկու տասնյակ անդամների գործը պետք է քննվի նորից...
Պաշտպանը պահանջում է Հայրիկյանի և Բաբուխանյանի անձնական երաշխավորությամբ ազատ արձակել Արթուր Վարդանյանին
Արթուր Վարդանյանի խափանման միջոցի հարցով նրա պաշտպան Լևոն Բաղդասարյանը օրերս վերաքննիչ բողոք է ներկայացրել...
Ամենաշատ