News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Բելառուսն ու Ադրբեջանը համագործակցության համար որեւէ փակ թեմա չունեն: Այս մասին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն: Նշենք, որ Ալիեւը պաշտոնական այցով ժամանել է Բելառուս, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Մենք բացարձակ որեւէ լարվածություն կամ փակ թեմա չունենք»,- ասել է Լուկաշենկոն: Նրա խոսքով, եթե ինչ-որ մեկին դուր չի գալիս իրենց սերտ բարեկամությունը, ապա դա նրան խնդիրն է: «Ադրբեջանը միշտ կարող է  հույսը դնել Բելառուսի վրա»,- ասել է Լուկաշենկոն:

Ալիեւն իր հերթին նշել է, որ բարդ ժամանակներում Բելառուսը պահպանում է զարգացման դրական դինամիկան եւ սոցիալ-քաղաքական կայունությունը: Ալիեւը հայտնել է, որ ուրախ կլինի եկող տարի պաշտոնական այցով իր երկրում ընդունել Լուկաշենկոյին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ