News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը կարծում է, որ իր որդու՝ «Հայանտառ ՊՕԱԿ»-ի տնօրենի օգնական նշանակվելը պետք չէ շահարկման թեմա դարձնել։ «Ջահել տղա ա, չաշխատի՞։ Մենք ամեն ինչ անում ենք, որ այս երիտասարդությունը աշխատանքի ընդունվի, դուք ինչ եք ասում։ Աշխատանքի է ընդունվել ինչ մի մեծ բան ա որ»,- այսօր՝ նոյեմբերի 28-ին, լրագրողների հետ զրույցում նշել է Սյունիքի մարզպետը՝ անդրադառնալով իր որդու այդ պաշտոնում նշանակմանը:

NEWS.am-ի հարցին, թե բանակից ազատված անձնավորությունն իրավունք ունի՞ պետական պաշտոն զբաղեցնել, Սուրիկ Խաչատրյանը պատասխանեց. «Իմ տղան բանակից չի ազատվել։ Գնալու է բանակ մի անհանգստացեք»։

Հիշեցնենք, որ Սուրիկ Խաչատրյանի որդին ՝Տիգրան Խաչատրյանը, նոյեմբերի 2-ին նշանակվել է «Հայանտառ ՊՕԱԿ»-ի տնօրենի օգնական։  Նշանակվելուց մեկ ամիս առաջ Տիգրան Խաչատրյանն ազատ էր արձակվել «Սդղի գյոլ»-ի գործով, նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել էր։

Տպել
Ամենաշատ