News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Դեկտեմբերի 6-ին բոլոր սյունեցիները «Այո» են ասելու Սահմանադրական փոփոխություններին: Այսօր՝ նոյեմբերի 28-ին, լրագրողների հետ զրույցում նման համոզմունք է հայտնել Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը, որը Սյունիքում «Այո»-ի քարոզարշավի գրասենյակի ղեկավարն է:

«Այո-ի քարոզարշավը Սյունիքում ընտիր է անցնում: Եկեք Սյունիք եւ կհամոզվեք՝ ինչ ընտիր է անցում: Ես համոզված եմ, որ սյունեցիները այո են ասելու սահմանադրական փոփոխություններին»,-ասաց նա:

Սուրիկ Խաչատրյանի խոսքով՝ իրենց մարզում ընդդիմությանը ոչ ոք չի վստահում, ինչի ապացույցը, ըստ նրա, «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի սակավամարդ հանրահավաքն էր:

Նշենք, որ դեկտեմբերի 6-ին տեղի կունենա Սահմանադրական փոփոխությունների նախագծի հանրաքվեն: Նախագծով նախատեսվում է անցում կատարել խորհրդարանական կառավարման համակարգի:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սերժ Սարգսյան. Սահմանադրական փոփոխությունները բանակի մարտունակության վրա միայն դրական են ազդելու
Պաշտպանության նախարարությունում պետք է ծառայեն այն տղաները, ովքեր իրենց քաջաբար են դրսեւորել...
ԼՂՀ Սահմանադրական բարեփոխումների հանրաքվե. ՀՅԴ-ն ակտիվ «դեմի» քարոզարշավ չի կազմակերպի, Խանումյանը մենակ մնա՞ց
Սահմանադրական բարեփոխումների նախագծին դեմ են քվեարկել երկու խմբակցություն` «Դաշնակցությունն» ու «Վերածնունդը»...
ՄԻՊ-ը հրապարակել է սահմանադրական հանրաքվեի վերաբերյալ զեկույցը
Ընտրական գործընթացին առնչվող հանցանքների քննության հետ կապված նշված պրակտիկան արդյունավետ չէ նման իրավախախտումները կանխարգելելու տեսանկյունից․․․
Սահմանադրական հանրաքվեի կեղծարարներն ընդամենը տուգանքով ազատվեցին. Զուրաբյան
Զուրաբյանը հիշեցրեց, որ Գլխավոր դատախազության տվյալներով՝ 2015-ի դեկտեմբերի 6-ի հանրաքվեում խախտումների մասին 597 ահազանգ է ստացվել...
Շիրակ Թորոսյանը սահմանադրական փոփոխությունների մասին. Հայաստանում ու Ղարաբաղում իրավիճակը նույնը չէ
ԼՂՀ նոր Սահմանադրության հայեցակարգը ենթադրում է անցում կառավարման նախագահական ձեւին...
Բակո Սահակյանը կուսակցությունների հետ քննարկել է սահմանադրական բարեփոխումները
Հանդիպմանը ներկա էին ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, պաշտոնատար այլ անձինք...
Ամենաշատ